Տևողություն
3 ամիս
Արժեք
40000 դրամ (ամսական)
Վերջնաժամկետ
12/30/2024
Մասնագիտություն՝ Հաշվապահ
Լրացուցիչ կրթական ծրագրին մասնակցության մուտքային պահանջներ՝ չի նախատեսվում
Լրացուցիչ կրթական ծրագրի նպատակը՝
Ձևավորել մասնագիտական ոլորտի վերաբերյալ ընդհանուր գիտելիքներ, դրանք մասնագիտական գործունեության ընթացքում կիրառելու հմտություններ։ Մոդուլի ավարտին մասնակիցը կիրականացնի կազմակերպության ֆինանսական գործառնությունների ամբողջական հաշվառում՝ գլխավոր հաշվապահի անմիջական ղեկավարությամբ, սկզբնական հաշվապահական փաստաթղթեր նախապատրաստում, ֆինանսական հաշվետվությունների կազմում, դրամական վճարումներին, մուտքերին և ֆինանսական այլ գործառնությունների վերաբերող փաստաթղթերը կազմում, հաշվապահական գործառնությունների իրականացում, կտիրապեւոի հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրերի՝ Excel, 1C, ՀԾ:
Առաջարկվող ծրագրի ավարտին մասնակիցները ձեռք կբերեն գիտելիքները
1. Հաշվապահական հաշվառման կազմակերպման և վարման ընթացակարգերը,
2. Փաստաթղթավորում և հաշվապահական հաշվառման վարում,
3. Հիմնական միջոցների և պաշարների հաշվառում,
4. Դրամական միջոցների հաշվառում, դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում,
5. Սեփական կապիտալ, «Եկամուտների և ծախսերի հաշվառում»,
6. Տեղեկատվական տեխնոլոգիաները հաշվապահական հաշվառման մեջ. Excel, 1C, ՀԾ ծրագրեր։
Ամփոփիչ գնահատման մեթոդը՝ Ծրագրի կատարման չափանիշները ընդգրկող ամբողջական առաջադրանք, որով հնարավոր կլինի փաստացի դիտարկել ձեռք բերված ուսումնառության արդյունքները գործնականում կիրառելու աշխատանքային հմտությունները:
Դասընթացի տևողությունը՝ 3 ամիս, 350 ժամ
Ուսումնական խումբ՝ լսարանային՝ մինչև 10 մասնակից, գործնական աշխատանքային՝ մինչև 10 մասնակից
Դասընթացի ավարտին մասնակցին տրվում է պետական նմուշի սերտիֆիկատ: