Վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում և սպասարկում (Նախնական (արհեստագործական) մասնագիտական կրթություն)

Մասնագիտությունը տալիս է առկա համակարգի անվճար համակարգում սովորելու, արևային էներգետիկ կայանների մոնտաժման, նորոգման և սպասարկման ոլորտում մասնագիտանալու մեծ հնարավորություն:

 

Մասնագիտական գործունեության հիմնական զբաղմունքներն են.

 

Ուսումնառության տարիներին սովորողները քոլեջում նորագույն տեխնոլոգիաներով հագեցված ուսումնական կաբինետներում կմասնակցեն ուսուցողական-գործնական ծրագրերին, կուսումնասիրեն՝ արևային էլեկտրակայանի մոնտաժման, նորոգման և սպասարկման, արևային ջերմակայանի մոնտաժման, նորոգման և սպասարկման ծառայություններին: 

 

 

Ի՞նչ աշխատանքներ է իրականացնում ««Արևային էներգետիկ կայանների մոնտաժման, նորոգման և սպասարկման էլեկտրիկ-փականագործ» որակավորմամբ մասնագետը.

 

•  կատարել սարքավորումների մեխանիկական մոնտաժ և կարգաբերում,

•  կատարել կայանների էլեկտրական մոնտաժ և կարգաբերում, 

•  բացահայտել սարքավորումների անսարքությունները և վերացնել դրանք,

•  կատարել արևային էներգետիկ կայանի սարքավորումների տեխնիկական սպասարկում,

•  խորհրդատվություն տրամադրել արևային էներգետիկ սարքավորումները շահագործողին,

•  հսկել արևային էլեկտրատեխնիկական սարքավորումների և համակարգերի շահագործումը,

•  ապահովել արևային էներգետիկ կայանների մոնտաժման համար անհրաժեշտ բաղադրիչների անվնաս և ամբողջական տեղափոխումը,

•  ըստ նշանակության ճիշտ օգտագործել գործիքներն ու սարքավորումները,

•  աշխատանքի բոլոր փուլերում պահպանել աշխատանքի անվտանգության կանոնները,

•  անհրաժեշտ տեղեկություններ տրամադրել սահմանված փաստաթղթերի կազմման համար,

•  կատարել էներգետիկ կայանների տեղակայման և մոնտաժման նախապատրաստական աշխատանքներ,

•  ըստ անհրաժեշտության հայտ ներկայացնել պահանջվող նյութերի և գործիքների ձեռք բերման վերաբերյալ,

•  լրացնել իր իրավասությանը վերաբերող փաստաթղթեր: