Տևողություն
3 ամիս
Արժեք
30000 դրամ (ամսական)
Վերջնաժամկետ
12/30/2024
Մասնագիտություն՝ Դիմահարդար
Լրացուցիչ կրթական ծրագրին մասնակցության մուտքային պահանջներ՝ Չի նախատեսվում
Լրացուցիչ կրթական ծրագրի նպատակ՝
Ձևավորել մասնագիտական ոլորտի վերաբերյալ ընդհանուր գիտելիքներ, դրանք մասնագիտական գործունեության ընթացքում կիրառելու հմտություններ։ Մոդուլի ավարտին մասնակիցը կունենա մաշկի հիվանդությունների վերաբերյալ ընդհանուր գիտելիքներ, հիգենիայի և անվտանգության ապահովում, դիմահարդարում, վիզաժ, մշակում, մազահանում, դիմակներ, կոսմետիկ բաղադրամասեր պատրաստելու կարողություն։
Առաջարկվող ծրագրի ավարտին մասնակիցները ձեռք կբերեն գիտելիքներ.
1. սանիտարիայի և հիգիենայի պահպանման,
2. դիմահարդարման գործիքներով և սարքավորումներով աշխատելու հիմնական հմտություններին,
3. էպիլացիայի տեսակներին, նշանակությանը,
4. բուժական կոսմետոլոգիա
5. կատարի մաշկի՛ խնամք, դիմակներ
6. դիմահարդարում, վիզաժ
Ամփոփիչ գնահատման մեթոդը՝
Ծրագրով սահմանված յուրաքանչյուր մոդուլի համար կազմակերպվում է տվյալ ծրագրի կատարման չափանիշները ընդգրկող ամբողջական առաջադրանք, որով հնարավոր կլինի փաստացի դիտարկել ձեռք բերված ուսումնառության արդյունքները գործնականում կիրառելու աշխատանքային հմտություննները:
Դասընթացի տևողությունը՝ 3 ամիս, 350 ժամ
Ուսումնական խումբ՝ լսարանային՝ մինչև 10 մասնակից, գործնական աշխատանքային՝ մինչև 10 մասնակից
Դասընթացի ավարտին մասնակցին տրվում է պետական նմուշի սերտիֆիկատ: