Խոհարարական գործ (Նախնական (արհեստագործական) մասնագիտական կրթություն)

Մասնագիտությունը տալիս է առկա համակարգի անվճար և վճարովի համակարգում սովորելու, հյուրանոցներում, ռեստորաններում, գնացքներում, նավերում և հանրային սննդի այլ վայրերում սննդի, խմիչքների և խոհարարական այլ արտադրանքների կազմակերպման, նախապատրաստման և պատրաստման ոլորտում մասնագիտանալու և աշխատաշուկայի պահանջներին համապատասխան որակավորում ձեռք բերելու մեծ հնարավորություն:

 

 

Մասնագիտական գործունեության հիմնական զբաղմունքներն են.

 

Ուսումնառության տարիներին սովորողները քոլեջում նորագույն տեխնոլոգիաներով հագեցված ուսումնական կաբինետներում կմասնակցեն ուսուցողական- գործնական ծրագրերին, մասնաորապես կուսումնասիրեն՝  հանրային սննդի օբյեկտներում մատուցվող ծառայությունների, (ընդունված, օգտագործված և մնացորդային սննդային ռեսուրսների վերաբերյալ) հաշվետվությունների, խոհարարական ՝ մեխանիկական, էլեկտրական, ջերմային մշակման սարքավորումների, սննդամթերքի խոհարարական (ջերմայիև և մեխանիկական) մշակուման և պատրաստի արտադրանքի համապատասխան ձևավորման, կազմակերպման  և վերահսկան աշխատանքներին։

 

 

Ի՞նչ աշխատանքներ է իրականացնում «Խոհարար» որակավորմամբ մասնագետը.

 

 կազմել և ներկայանցել պահանջագիր անհրաժեշտ սննդային ռեսուրսների վերաբերյալ, ինչպես նաև հաշվետվություն ընդունված, օգտագործված և մնացորդային սննդային ռեսուրսների վերաբերյալ,

 նախապատրաստել և շահագործել խոհարարական ՝ մեխանիկակաև, էլեկտրական, ջերմայիև մշակման սարքավորումները,

 պատրաստել և պահպանել սննդայիև կիսապատրաստվածքներ՝ համաձայն և սահմանված տեխնոլոգիայի,

 ընտրել համապատասխան կիսապատրաստվածքներ՝ ըստ կերակրատեսակների,

 իրականացնել սննդամթերքի խոհարարական (ջերմայիև և մեխանիկական) մշակում, իրականացնել կերակրատեսակների ջերմային մշակում,

 կատարել պատրաստի արտադրանքի համապատասխան ձևավորում և ժամանակին տրամադրել մատուցողին: