Սպ․ կազմակերպում հյուրանոցներում և զբոս․

 

Մասնագիտությունը տալիս է առկա համակարգի անվճար և վճարովի համակարգում սովորելու,  հյուրանոցներում և զբոսաշրջային համալիրներում ծառայությունների ոլորտումմասնագիտանալու մեծ հնարավորություն:

 

 

Ստանալով «Մենեջեր՝ հյուրանոցների և զբոսաշրջային համալիրների» որակավորումը՝ լավագույն շրջանավարտները ուսումը կարող են շարունակել բարձրագույն ուսումնական հաստատությունների հեռակա բաժնի 2-րդ կուրսում (Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Երևանի պետական համալսարան, Երևանի  Վալերի  Բրյուսովի  անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանև այլն):  

 

Մասնագիտական գործունեության հիմնական զբաղմունքներն են.

 

Ուսումնառության տարիներին սովորողները քոլեջում նորագույն տեխնոլոգիաներով հագեցված ուսումնական կաբինետներում կմասնակցեն ուսուցողական- գործնական ծրագրերին, կուսումնասիրեն՝ հյուրանոցային տնտեսության օբյեկտներում մատուցվող   հիմնական, օժանդակ ու լրացուցիչ ծառայությունները, զբոսաշրջային համալիրներում առաջարկվող  ծառայությունների տեսակները,  գործարար ու մշակութային միջոցառումների, հանդիսությունների և արարողությունների  պլանավորումն  ու կազմակերպումը,  հյուրանոցներում և զբոսաշրջային համալիրներում  նախատեսվող  տարատեսակ միջոցառումների ծրագրման,  կազմակերպման  և վերահսկան աշխատանքները։

 

Ի՞նչ աշխատանքներ է իրականացնում «Մենեջեր՝ հյուրանոցների և զբոսաշրջային համալիրների» որակավորմամբ մասնագետը.

 

•  համարների ամրագրման գործընթացի կազմակերպում և վերահսկում,

•  հաճախորդների ընդունման, սպասարկման և դուրս գրման կազմակերպում և վերահսկում,

•  համարների նախապատրաստման ապահովում,

•  համարային ֆոնդի և այլ տարածքային միավորների զբաղվածության վերահսկում,

•  ծառայությունների, տեղանքի, զբոսաշրջային գրավչության օբյեկտների ու վայրերի մասինհաճախորդներին տեղեկատվության տրամադրման ապահովում,

•  միջոցառումների ժամանակ ծառայությունների մատուցման կազմակերպում և վերահսկում,

•  տարածքի և գույքի պահպանման աշխատանքների վերահսկում,

•  հյուրերի սպասարկման որակի մշտադիտարկում և վերլուծություն,

•  գործունեության ընթացքում հյուրերի հետ, աշխատակիցների միջև ծագած խնդիրների լուծմանապահովում,

•  փաստաթղթերի, վճարման միջոցների ընդունման և ձևակերպման գործընթացի վերահսկում,

•  տարածքում գործող հասարակական սննդի և այլ ծառայությունների գործունեության ապահովում և վերահսկում,

•  անձնակազմի աշխատանքային, արտադրական կարգապահության, աշխատավայրում անվտանգության կանոնների և սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման վերահսկում,

•  կազմակերպության տնտեսական գործունեության մեջ և շահերիպաշտպանության գործումնախաձեռնությանցուցաբերում,

•  գործունեության ընթացքում տեղ գտած թերացումների մասին ղեկավարությանը տեղեկացում և այդ թերությունների վերացմանն ուղղված միջոցառումների ձեռնարկում,

•  համապատասխան կազմակերպությունների և անհատների հետ գործնական կապերի հաստատում, ընդլայնում: