Մասնագիտությունը տալիս է առկա համակարգի անվճար և վճարովի համակարգում սովորելու, հաշվապահական հաշվառման ոլորտում մասնագիտանալու և աշխատաշուկայի պահանջներին համապատասխան որակավորում ձեռք բերելու մեծ հնարավորություն:
Ստանալով «Հաշվապահի» որակավորում՝ լավագույն շրջանավարտները ուսումը կարող են շարունակել բարձրագույն ուսումնական հաստատությունների հեռակա բաժնի 2-րդ կուրսում (Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Երևանի պետական համալսարան Հայաստանի ազգային ագրարային համալսարան և այլն):
Մասնագիտական գործունեության հիմնական զբաղմունքներն են.
Ուսումնառության տարիներին սովորողները քոլեջում նորագույն տեխնիկայով հագեցած լաբորատորիաներում կմասնակցեն ուսուցողական - գործնական ծրագրերին, կուսումնասիրեն հաշվապահի՝ առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններում, գլխավոր հաշվապահի՝ փոքր և միջին ձեռնարկություններում, գլխավոր հաշվապահի տեղակալի՝ կապված կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության ծավալների մեթոդներին:
Ի՞նչ աշխատանքներ է իրականացնում «Հաշվապահի» որակավորմամբ մասնագետը.
• կազմակերպության ֆինանսական գործառնությունների ամբողջական հաշվառումը, հաշվապահական հաշվառման ընդհանուր սկզբունքներին համապատասխան, գլխավոր հաշվապահի անմիջական ղեկավարությամբ,
• սկզբնական հաշվապահական փաստաթղթեր նախապատրաստելը,
• ֆինանսական հաշվետվությունների կազմելը,
• դրամական վճարումներին, մուտքերին և ֆինանսական այլ գործառնություններին վերաբերողփաստաթղթեր կազմելը,
• կազմված դրամական վճարումներին, մուտքերին և ֆինանսական այլ գործառնություններինվերաբերող փաստաթղթերի ճշգրտության ստուգումը,
• լրացնել էլեկտրոնային հաշվետվության ձևերը,
• ձևակերպել հաշվապահական հաշվառման թղթակցություններ, կազմել գրանցամատյաններ և օգտվել հաշվահապական հաշվառման համակարգչային ծրագրերից,
• իրականացնել ֆինանսական ներքին վերահսկողություն՝ իր լիազորության շրջանակներում: