Տևողություն

3 ամիս

Արժեք

30000 դրամ (ամսական)

Վերջնաժամկետ

06/30/2021

Օպերատոր համակարգչի

Մասնագիտություն՝ Օպերատոր համակարգչի

Լրացուցիչ կրթական ծրագրին մասնակցության մուտքային պահանջներ՝ չի նախատեսվում

 

Լրացուցիչ կրթական ծրագրի նպատակը՝  

Այս մոդուլի նպատակն է մասնակցի մոտ ձևավորել մասնագիտական ոլորտի վերաբերյալ ընդհանուր գիտելիքներ, դրանք մասնագիտական գործունեության ընթացքում կիրառելու հմտություններ։ Մոդուլի ավարտին մասնակիցը կունենա համակարգչային տեխնիկայից օգտվելու և դրա ծրագրային հնարավորությունները կիրառելու առաջնային կարողություն, աշխատանքային գործունեության ընթացքում և անձնական կարիքների շրջանակներում կիրառելու համակարգչային օպերացիոն համակարգերի, գրասենյակային փաթեթների (MS Word, MS Excel, MS, Excel ), համացանցից օգտվելու կարողությունները և տեղեկատվական բազաների հետ նպատակային աշխատելու հմտությունները:


Առաջարկվող ծրագրի ավարտին մասնակիցները ձեռք կբերեն գիտելիքներ. 

1. համակարգչային տեխնիկայի տիրապետում և օպերացիոն համակարգի կիրառում (ՕՀ Windows),

2. տեքստերի խմբագրում և ֆորմատավորում,

3. աղյուսակների պատրաստում և խմբագրում, 

4. գրաֆիկական խմբագրում և նկարազարդում,

5. ցուցադրության կազմակերպում համակարգչային ծրագրերով,

6. համացանցում աշխատելու հմտություններ:


Ամփոփիչ գնահատման մեթոդը՝ 

Ծրագրով սահմանված յուրաքանչյուր մոդուլի համար կազմակերպվում է տվյալ ծրագրի կատարման չափանիշները ընդգրկող ամբողջական առաջադրանք, որով հնարավոր կլինի փաստացի դիտարկել ձեռք բերված ուսումնառության արդյունքները գործնականում կիրառելու աշխատանքային հմտություննները:

Դասընթացի տևողությունը՝  3 ամիս, 350 ժամ

Ուսումնական խումբ՝ լսարանային՝ մինչև 10 մասնակից, գործնական աշխատանքային՝ մինչև 10 մասնակից

Դասընթացի ավարտին մասնակցին տրվում է պետական նմուշի սերտիֆիկատ:

 

Գրանցման Հայտ