Մասնագիտությունը աղջիկներին և տղաներին տալիս է առկա համակարգի անվճար բաժնում սովորելու, ինժեներական, տեխնիկական ոլորտում մասնագիտանալու մեծ հնարավորություն:
Ստանալով «Տեխնիկ՝ սառնարանային տնտեսության» որակավորմումը՝ լավագույն շրջանավարտները ուսումը կարող են շարունակել բարձրագույն ուսամնական հաստատությունների հեռակա բաժնի 2-րդ կուրսում (Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան և այլն)։
Մասնագիտական գործունեության հիմնական զբաղմունքներն են.
Ուսումնառության տարիներին սովորողները քոլեջի նորագույն տեխնիկայով հագեցած լաբորատորիայում կմասնակցենուսուցողական-գործնական ծրագրերին և կուսումնասիրենջեռուցման - սառեցման, օդափոխման, օդակարգավորման,սառնագենտային համակարգերի, դրանց բաղկացուցիչ մասերի տեղադրման, տեխնիկական սպասարկման աշխատանքների ծավալի հաշվարկման, փորձարկման, վերանորոգման և տեխնիկական սպասարկման մեթոդներին:
Ի՞նչ աշխատանքներ է իրականացնում «Տեխնիկ՝ սառնարանային տնտեսության» որակավորմամբ մասնագետը.
• համակարգերինախագծման, տեղակայման, մոնտաժմանևնորոգմանվերաբերյալչափագրումներ, ըստ անհրաժեշտության՝ աշխատանքային գծագրեր,
• համակարգերի տեղակայման, մոնտաժման, շահագործման, նորոգման և տեխնիկական սպասարկման աշխատանքների կազմակերպում,
• համակարգի արդյունավետության բարձրացմանը նպաստող միջոցառումների իրականացում,
• աշխատանքի անվտանգության և բնապահպանական կանոնների պահպանման ապահովում,
• պահանջագրերի, հաշվետվությունների, ժամանակացույցերի և այլ փաստաթղթերի կազմում, համակարգերի փորձարկում,
• աշխատանքների կատարման ընթացքի հսկում,
• համակարգերի նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակում,
• սարքավորումների ու մեխանիզմների անխափան աշխատանքի, աշխատատեղերի նորմալ համալրվածության ապահովում, նյութական միջոցների պահպանության ապահովում, կորուստների կանխում: