Ապահովագրական գործ

Մասնագիտությունը տալիս է առկա համակարգի անվճար և վճարովի համակարգում սովորելու,  ապահովագրության ոլորտում մասնագիտանալու մեծ հնարավորություն:

 

Ստանալով «Գործակալ՝ ապահովագրական գործի» որակավորումը՝ լավագույն շրջանավարտները ուսումը կարող են շարունակել բարձրագույն ուսումնական հաստատությունների հեռակա բաժնի 2-րդ կուրսում (Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Երևանի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան և այլն):  

 

 

 

Մասնագիտական գործունեության հիմնական զբաղմունքներն են.

 

Ուսումնառության տարիներին սովորողները քոլեջում ապահովագրական գործառնությունների լաբորատորիաներում կմասնակցեն ուսուցողական - գործնական ծրագրերին, կուսումնասիրեն գործակալների գծով կամ վերահսկողի, խիստ հաշվառման փաստաթղթերի հաշվառողի, անդերրայթերի (կորպորատիվ և մանրածախ վաճառքների), վերաապահովագրության, հայցը կարգավորողի կամ հատուցումների գծով վնաս գնահատող մասնագետների:

 

Ի՞նչ աշխատանքներ է իրականացնում «Գործակալ՝ ապահովագրական գործի» որակավորմամբ մասնագետը.

 

•  գործակալների ընտրություն, գործակալների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրում, պատրաստում, գրանցում, գործակալներին անհրաժեշտփաստաթղթերով ապահովում, գործակալների ընթացիկ աշխատանքների վերահսկողության իրականացում,

•  խիստ հաշվառման փաստաթղթերի քանակի գնահատում, պատվիրում և ստացում տպարանից, կազմակերպությունում առկա խիստ հաշվառման փաստաթղթերի լրացում, հաշվառում,գրանցում, պահեստավորում համապատասխան սենյակում, խիստ հաշվառման փաստաթղթերիբաշխում կազմակերպության համապատասխան աշխատակիցներին, գործակալներին, խիստհաշվառման կնքված, վնասված և անվավեր փաստաթղթերի ընդունում և հաշվառում,

•  հաճախորդներին ապահովագրության ծրագրերի և պրոդուկտների վերաբերյալ տեղեկատվության և խորհրդատվության տրամադրում, ապահովագրության օբյեկտների կամապահովագրվող անձանց շրջանակի ուսումնասիրություն, ռիսկայնության գնահատում,գնահատված ռիսկայնության չափանիշների հիման վրա սակագների որոշում պատասխանատուակտուարի կողմից սահմանված սակագնային միջակայքում, վկայագրերի լրացում, ապա վճարումների մասին տեղեկատվությամբ վկայագրերի, դրանց կից փաստաթղթերի տրամադրում ապահովադիրներին և ապահովագրված անձանց,

•  ապահովագրության տարբեր դասերի ռիսկերի վերաապահովագրություն, վերաապահովագրության պայմանագրերից բխող իրավունքների և պարտականություններիիրականացում, վերաապահովագրության տարեկան ծրագրի մշակում և ներկայացումղեկավարությանը,

•  ապահովագրական պատահարների վերաբերյալ հայտերի և բողոք - պահանջների ընդունում, ապահովագրական պատահարի դեպքում ժամանում պատահարի վայր, ապահովագրական պատահարի կարգավորում հավաքագրված տեղեկատվության հիման վրա,հատուցման մերժման կամ տրամադրման վերաբերյալ որոշման կայացում, հատուցմանվերաբերյալ եզրակացության ակտերի կազմում,

•  ապահովագրական պատահարի ընթացքում վնասված օբյեկտի ուսումնասիրություն և ստացված վնասի գնահատում,

•  կազմակերպության գործունեությունից բխող հաշիվների պատրաստում, ստուգում, շարժի ապահովում, «կենտրոնական բանկ և հարկային տեսչություններ ներկայացվող հաշվետվությունների պատրաստում և ներկայացում,

•  օնլայն ծառայությունների մատուցում: