Մրցույթ քոլեջի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

Փետրվար 20 2025

ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի Ն.Աճեմյանի անվան տարածշրջանային

 թիվ 2 պետական քոլեջ» ՊՈԱԿ

տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

 

ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1569-Ն որոշմամբ հաստատված՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգի 5-րդ և 9-րդ կետերի համաձայն՝

ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի Ն.Աճեմյանի անվան տարածշրջանային

թիվ 2 պետական քոլեջ»-ի

Լիազոր մարմինը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:

1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝

1) ՀՀ քաղաքացիությունը.

2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):

2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`

1) դիմում` կառավարման խորհրդի նախագահի անունով.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.

3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.

4) տվյալ հաստատության 5 տարվա զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով` սույն կարգի 26-րդ կետի պահանջներին համապատասխան.

5) ինքնակենսագրություն:

Փաստաթղթերի պատճենները խորհրդի նախագահին կամ քարտուղարին առձեռն ներկայացնելու դեպքում պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

 

Փաստաթղթերն ընդունվում են  «Երևանի Ն.Աճեմյանի անվան տարածշրջանային թիվ 2 պետական քոլեջ» –ում, ք.Երևան, Նոր Նորքի 2-րդ զ.,Մոլդովական 37ա:

2025 թվականի 20.02-ից մինչև 12.03-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, բացի հանգստյան /շաբաթ, կիրակի/ և ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից:

 

Մրցույթը տեղի կունենա 2025 թվականի 21.03-ին՝ ժամը 11:00-ին,

ք. Երևան, Նոր Նորքի 2-րդ զ., Մոլդովական 37ա հասցեում:

 

Տեղեկությունների համար դիմել  Ռ.Գևորգյանին /հեռ.՝ 077 70 11 17/ և Ն.Հովհաննիսյանին /հեռ.՝ 093 75 35 61/:

Փաստաթղթերը ներկայացնել առձեռն:

Վերջին Հայտարարությունները

Հարգելի ուսանողներ և ծնողներ, Վճարովի համակարգում ընդգրկված ուսանողների ուսմա...

Ավելին

ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի Ն.Աճեմյանի անվան տարածաշրջանա...

Ավելին

ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի Ն.Աճեմյանի անվան տարածշրջանայ...

Ավելին