Մեր մասին

 

Պատմական ակնարկ

 

Երևանի Ն․ Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջը հիմնադրվել է 1935թ․ որպես Սովետական առևտրատնտեսագիտական տեխնիկում։ 1959թ. նախարարների խորհրդի նո. 355 որոշումով միացվել և դարձել է ֆինանսատնտեսագիտական տեխնիկում: Նախարարության 1967թ. հուլիսի 1-ի նո. 150 հրամանով առանձնացել և դարձել է Սովետական առևտրի Երևանի տեխնիկում: 1990թ. ՀՀ ժողովրդական նախարարության սեպտեմբերի 1-ի նո. 19/95 որոշման համաձայն վերանվանվել է Երևանի առևտրատնտեսագիտական տեխնիկում: 1999թ. Երևանի քաղաքապետի ապրիլի 23-ի նո. 517 որոշման համաձայն վերանվանվել է Նորայր Աճեմյանի անվան առևտրի և սպասարկման պետական քոլեջ: 2012թ. ՀՀ ԿԳ նախարարի փետրվարի 28-ի նո. 143-Ա/Ք որոշման համաձայն վերանվանվել է «Երևանի տարածաշրջանային նո. 2 պետական քոլեջ» ՊՈԱԿ: 2012թ. ՀՀ ԿԳ նախարարի հուլիսի 19-ի թիվ 723-Ա/Ք հրամանով վերանվանվել է «Երևանի Նորայր Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջ» ՊՈԱԿ: 1985թ․ տեխնիկումը Սովետական միության 4600 տեխնիկումների մեջ զբաղեցրել է առաջին տեղը։ Իսկ 1983թ․՝ երկրորդ տեղը։ Երևանի տարածաշրջանային թիվ2 պետական քոլեջը բաղկացած է 2 մասնաշենքից՝ վարչական և ուսումնական։

 

Քոլեջի առաքելությունը

 

Տարածաշրջանային պետական քոլեջի առաքելությունն է պատրաստել փոքր և միջին բիզնեսի մասնակիցներ՝  միջին մասնագիտական հիմնական կրթական ծրագրերի և տնտեսության ու աշխատաշուկայի պահանջներին համապատասխան, ապահովել սպասարկման ոլորտի աշխատողների և առանձին անհատների վերապատրաստումը՝ լրացուցիչ կրթական ծրագրերի ու կարճաժամկետ դասընթացների միջոցով, ապահովել կրթական ծրագրերի համապատասխանությունը աշխատաշուկայի, սպասարկման ոլորտի զարգացող ու փոփոխուն պահանջներին, զարգացնել տարածաշրջանային և միջազգային համագործակցություն։

 

Քոլեջի տեսլականը

 

Կարողությունների զարգացմանը միտված ծրագրերի ապահովում, մասնագիտական միջավայրի հետ հաղորդակցման և սոցիալական գործընկերության շրջանակի ընդլայնում, մեթոդական հմտությունների կատարելագործում, մրցունակ շրջանավարտներ։

 

Քոլեջի մատուցած ծառայությունները

 

Քոլեջի գործունեության հիմնական առարկան միջին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացումն է, որոնք կազմակերպվում են հիմնական և միջնակարգ կրթության հիմքով։ Հետևաբար՝ մասնագիտական կրթությունն իրականացվում է միջնակարգ կրթության երրորդ մակարդակի (10-12-րդ դասարան) առարկաների պետական բաղադրիչի դասավանդման և համապատասխան մասնագիտության մոդուլային ծրագրի ուսումնառության միջոցով։ Ներկայումս քոլեջում  ներդրված են հետևյալ մասնագիտությունները.

 

 Միջին մասնագիտական կրթություն 

 

Մասնագիտություն

Որակավորում

Կրթության հենք

Հաշվապահական հաշվառում

Հաշվապահ

իննամյա - 3տարի

միջնակարգ - 2տարի

Մենեջմենթ (կառավարում)

Մենեջեր՝ առևտրի

իննամյա-3տարի

Շուկայաբանություն (մարքեթինգ)

Մարկետոլոգ

իննամյա - 3տարի

միջնակարգ - 2տարի

Ապահովագրական գործ

Գործակալ՝ ապահովագրական գործի

իննամյա - 3տարի

միջնակարգ - 2տարի

Սպասարկման կազմակերպումը հյուրանոցներում և զբոսաշրջային համալիրներում

Մենեջեր՝ հյուրանոցների և զբոսաշրջային համալիրների

իննամյա - 4տարի

միջնակարգ - 3տարի

Հանրային սննդի տեխնոլոգիա

Տեխնոլոգ՝ հանրային սննդի  պատրաստման

իննամյա - 3տարի 6ամիս

միջնակարգ - 2տարի 6ամիս

Սառնարանային տնտեսություն

Տեխնիկ՝ սառնարանային տնտեսության

իննամյա - 4տարի

միջնակարգ - 3տարի

Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ

Դիմահարդար - կոսմետոլոգ

իննամյա - 3տարի

միջնակարգ - 2տարի

 

Նախնական (արհեստագործական) մասնագիտական կրթություն

 

Մասնագիտություն

Որակավորում

Կրթության հենք

Վերականգնվող էներգիայի էներգետիկ 
կայանների մոնտաժում, նորոգում և սպասարկում

Արևային էներգետիկ կայանների
մոնտաժման, նորոգման և սպասարկման էլեկտրիկ-փականագործ

իննամյա - 3տարի

Խոհարարական գործ

Խոհարար

իննամյա - 3տարի

միջնակարգ - 1 տարի

 

Նշվածներից նոր մասնագիտություններ միջին մասնագիտական կրթությամբ ներդվել է «Սառնարանային տնտեսություն»-ը 2019թ.-ին, «Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ»-ը 2020թ-ին, իսկնախնական (արհեստագործական) մասնագիտական կրթությամբ  «Վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժումնորոգում և սպասարկում»-ը 2021թ-ին, «Խոհարարական գործ» 2023թ-ին:
 

Քոլեջում բոլոր մասնագիտությունների գծով կրթությանը կազմակերպվում է հիմնական և միջնակարգ կրթության հիմքով, որոնց համար ապահովվում են ուսումնական պրակտիկաները, ինչպես նաև դրանցում պայմանավորված ակտիվացել է սոցիալական գործընկերների հետ փոխշահավետ համագործակցությունը։ Դա հնարավորություն է տալիս լուծել շրջանավարտների աշխատանքի տեղավորման հարցը։

 

Կազմակերպում է մասնագիտական ուսուցման և վերապատրաստման լրացուցիչ կարճաժամկետ դասընթացներ, կադրերի վերապատրաստում, վերաորակավորում և որակավորման բարձրացում.

 

1. Վեբ ծրագրավորում

2. Վարսահարդար

3. Դիմահարդար

4. Մատնահարդար

5. Խոհարար

6. Դիզայներ (սեղանի)

7. Ֆուրշետների և ուտեստների պատրաստում և ձևավորում

8. Տորթերի ձևավորող (հրուշակագործ)

9. Դերձակ մոդելավորող

10. Հաշվապահ

11. Հաշվապահ (համակարգչի ուսուցմամբ)

12. Համակարգչային օպերատոր

13. Գործավար

14. Գործավար համակարգչի իմացությամբ

15. Համակարգչային գործավարության անգլերենի ուսուցմամբ

16. Կառավարիչ (մենեջեր)

17. Մենեջեր առևտրի

18. Ապահովագրական գործակալ

19. Զբոսաշրջության ծառայությունների մասնագետ

20. Անվտանգության և տեսահսկման համակարգերի ու սարքավորումների մոնտաժող–սպասարկող տեխնիկ:

 

Մատուցում է համայնքային առանձին խմբերին և անհատ քաղաքացիներին հետաքրքրող տարաբնույթ ծառայություններ.

1. տպագրական, հրատարակչական գործունեություն

2. մարմնակրթական, մարզական ծառայություններ

3. վարսավիրական  ծառայություններ:

 

      ԳԻՏԵԼԻՔ         ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ         ՀՄՏՈՒԹՅՈՒՆ