Քոլեջի ուսանողական խորհուրդ

 


Երևանի Ն․ Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջի Ուսանողական խորհուրդը ստեղծվել է 1994 թվականին: 

Այս տարիների ընթացքում Ուսանողական խորհուրդը անցել է ձեռքբերումների, բարեփոխումների ու նվաճումների բազմաթիվ փուլեր:

Շարունակական կատարելագործման արդյունքում այն այսօր դարձել է սիրված ու վստահելի ուսանողական ինքնակառավարման մարմին, որն ի զորու է լուծել իր առջև դրված բոլոր խնդիրները: Այն շատ ուսանողների ամենասիրելի վայրն է, որտեղ իրենք կարող են գտնել ցանկացած խնդրի լուծում՝ կապված թե՛ ուսման, թե՛ բազմաթիվ այլ ոլորտների հետ:

/ՈՒԽ/ ներքոլեջական կյանքում ունի ակտիվ դերակատարում: ստեղծման առաջին իսկ օրից հիմնական առաքելությունը եղել և մնում է ուսանողների շահերի և իրավունքների պաշտպանությունը: Ուսանողական խորհուրդը ուսանողության խնդիրներով զբաղվող ինքնակառավարման մարմին է, որի գործունեությունը սահմանվում է ՀՀ օրենքների և համալսարանի կանոնադրության հիման վրա:


Նպատակն են.

  ուսանողական շահերի և իրավուքների պաշտպանությունը,

  ուսանողների համախմբումը, նրանց ներգրավումը քոլեջում կատարվող աշխատանքներին,

  ուսումնակրթական և գիտական ոլորտում աշխատանքների ծավալումը,

  ռազմահայրենասիրական դաստիարակությունը,

  ուսանողներին ինֆորմացիոն բնույթի տեղեկատվությամբ ապահովումը,

  բազմաբնույթ միջոցառումների իրականացումը,

  ուսանողների ազատ ժամանցի կազմակերպումը:


 

Ուսանողական խորհրդի մախագահ՝

Էլեն Մաթևոսյան
 

Քարտուղար՝ 

Լուսինե Մադոյան
 

Մշտական հանձնաժողովներ՝  

  Գիտակրթական՝ Լ. Վարդանյան, 

  Լրատվական՝ Ա. Ամիրխանյան, 

  Ֆինանսական՝ Ջ.Արշակյան