Հանրային սննդամթերքի տեխնոլոգիա

 
Մասնագիտությունը տալիս է առկա համակարգի անվճար և վճարովի համակարգում սովորելու,  հանրային սննդի ծառայությունների ոլորտում մասնագիտանալու մեծ հնարավորություն:

 

Ստանալով «Տեխնոլոգ՝ հանրային սննդի պատրաստման» որակավորումը՝ լավագույն շրջանավարտները ուսումը կարող են շարունակել բարձրագույն ուսումնական հաստատությունների հեռակա բաժնի 2-րդ կուրսում (Երևանի պետական համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան և այլն):  

 

 

Մասնագիտական գործունեության հիմնական զբաղմունքներն են.

Ուսումնառության տարիներին սովորողները քոլեջում խոհանոցային սարքավորումներով հագեցած ուսումնական լաբորատորիաներում կմասնակցեն ուսուցողական - գործնական ծրագրերին, կուսումնասիրեն հանրայինսննդիպատրաստման տեխնոլոգի,խոհանոցիկառավարիչի (մենեջերի),խոհարարի հմտություններին:

 

Ի՞նչ աշխատանքներ է իրականացնում «Տեխնոլոգ՝ հանրային սննդի պատրաստման» որակավորմամբ մասնագետը.

•  պահպանել անձնական հիգիենայի նորմերը,

•  ստուգել սննդամթերքների ձեռքբերման և մատակարարման բոլոր փաստաթղթերը,

•  կատարել սննդամթերքի զգայաբանական գնահատում և խոտանում,

•  պահեստավորել ստացված ապրանքները՝ սահմանված նորմերին համապատասխան,

•  պահպանել աշխատանքային տարածքի սանիտարական և աշխատանքային անվտանգության նորմերը,

•  ստուգել մեխանիկական, ջերմային և սառնարանային սարքավորումների ընտրված ռեժիմները՝ ըստ համապատասխան տեխնոլոգիաների,

•  հետևել սննդամթերքի, կիսապատրաստուկների մշակման և պատրաստման գործընթացների իրականացմանը՝ սահմանված տեխնոլոգիաներին համապատասխան,

•  խոտանել արտադրանքի այն տեսակները, որոնք չեն համապատասխանում սահմանված նորմերին,

•  ձևավորել պատրաստի արտադրանքը սահմանված նորմերին համապատասխան,

•  կազմակերպել սննդամթերքի և կիսապատրաստուկների փաթեթավորման, տարայավորման և պապպանման գործընթացները՝ սահմանված տեխնոլոգիաներին համապատասխան,

•  կազմել մենյու, հաշվարկել կերակրատեսակների նախնական գները,

•  կազմել բաղադրատոմսեր և տեխնոլոգիական քարտեր։