ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի Ն. Աճեմյանի անվան թիվ 2 պետական քոլեջ» ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ հետևյալ մանկավարժների թափուր աշխատատեղերի համար.
Մանկավարժի համապատասխանության նկատմամբ պետական կրթական չափորոշչով սահմանված պահանջները.
- մանկավարժական համապատասխան որակավորում (բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանով) կամ ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ:
Մանկավարժի համապատասխանության նկատմամբ պետական կրթական չափորոշչով սահմանված պահանջները.
- դասընթացի բնույթին համապատասխանող միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթության որակավորում կամ տվյալ մասնագիտական զբաղվածության բնագավառում աշխատանքային գործունեության փորձ՝ եթե տվյալ դասընթացի ուղղությամբ միջին կամ բարձրագույն կրթություն ՀՀ-ում չի իրականացվում: Հատուկ մասնագիտական դասընթացները վարող դասախոսների համար մասնագիտական աշխատանքի փորձի առկայությունը ցանկալի է:
Մրցույթին կարող են մասնակցել համապատասխան մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ և մասնագիտական կրթություն ունեցող անձիք։
Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝
Փաստաթղթերն ընդունվում են 12.08.2025թ. մինչև 25.08.2025թ. ներառյալ, երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի տոն օրերից:
Մրցույթը տեղի կունենա 28.08.2025թ.-ին, ժամը 10:00-ին՝ «Հաշվապահական հաշվառում» մասնագիտության «Ֆինանսական մաթեմատիկա, «Տվյալների մշակման վիճակագրական մեթոդներ», ժամը 11:00-ին՝ «Մենեջմենթ» (կառավարում) մասնագիտության «Գործակցության կազմակերպումը ստորաբաժանումների և ծառայությունների հետ», 11:30-ին՝ «Շուկայաբանություն»մասնագիտության «Գործակցության կազմակերպումը ստորաբաժանումների և ծառայությունների հետ», ժամը 12։00-ին՝ «Ապահովագրական գործ» մասնագիտության «Վաճառքի հաղորդակցություն», ժամը 12:30-ին՝ «Սպասարկման կազմակերպումը հյուրանոցներում և զբոսաշրջային համալիրներում» մասնագիտության «Ձեռներեցություն»,«Աշխատակազմի կառավարում», «Տուրիզմի ինդուստրիա», ժամը 13:00-ին՝ «Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ» մասնագիտության «Նկարչական հմտություններ», ժամը 13:30-ին՝ հանրակրթական առարկաներ, մասնագիտությունների մոդուլներ դասավանդող դասախոսների և վարպետի համար:
Մրցույթը տեղի կունենա ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում, հասցե՝ ք. Երևան, Նոր Նորքի 2-րդ զանգված, Մոլդովական 37Ա:
Քոլեջի մասին առավել մանրամասն՝ n2college.am:
Տեղեկությունների համար զանգահարել +374 10 67 27 90 հեռախոսահամարին:
ՄՐՑՈՒՅԹ ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի Ն.Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ ...
ԱվելինՑՈՒՑԱԿ 2025թ. Ընդունելության թափուր տեղերի մրցույթով անցած դիմորդների &nbs...
ԱվելինՑՈՒՑԱԿ 2025թ. ընդունելության մրցույթով անցած դիմորդների Միջին մասնագիտակ...
Ավելին