Թափուր աշխատատեղեր

Հոկտեմբեր 06 2023

      

  ՀՀ ԿԳՄՍՆ  «Երևանի Ն. Աճեմյանի անվան թիվ 2 պետական քոլեջ» ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ հետևյալ  մանկավարժների թափուր աշխատատեղերի համար.

  • Մասնագիտական առարկաների մոդուլներ դասավանդող դասախոսներ՝

 

⇒  «Մարքեթինգ/Շուկայաբանություն» մասնագիտության(«Հաճախորդների ներգրավման աշխատանքներ» (68 ժամ), «Մարքեթինգային կազմ. հիմունքներ և իրավ.կարգավորում» (68 ժամ),  «Ապրանքի ճանաչման հմտություններ» (36 ժամ),  «Կազմակերպության ներքին և արտաքին միջոցներ» (72 ժամ), «Գնային քաղաքականության մշակում» (54 ժամ)):

⇒  «Մենեջմենթ/ Կառավարում» մասնագիտության («Ապրանք. հիմունքներ» (144 ժամ),  «Մարքեթինգային հմտություններ առարկ. ոլորտում» (144 ժամ)):

⇒  «Սպասարկան կազմակերպումը հյուրանոցներում և զբոսաշրջային համալիրներում» մասնագիտության («Մարքեթինգային հմտություններ» (108 ժամ),  «Աշխատակազմի կառավարում» (108 ժամ)):

Մանկավարժի համապատասխանության նկատմամբ պետական կրթական չափորոշչով սահմանված պահանջները.

  • դասընթացի բնույթին համապատասխանող միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթության որակավորում կամ տվյալ մասնագիտական զբաղվածության բնագավառում աշխատանքային գործունեության փորձ՝ եթե տվյալ դասընթացի ուղղությամբ միջին կամ բարձրագույն կրթություն ՀՀ-ում չի իրականացվում: Հատուկ մասնագիտական դասընթացները վարող դասախոսների համար մասնագիտական աշխատանքի փորձի առկայությունը ցանկալի է:

 

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝

 

1. դիմում (լրացվում է տեղում),

2. կրթության մասին հավաստող փաստաթուղթ (դիպլոմ) (բնօրինակը և պատճեն),

3. անձնագիր (բնօրինակը և պատճեն),

4. աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք (առկայության դեպքում),

5.ինքնակենսագրություն(Ձև 4),

6. մեկ լուսանկար՝ 3*4 չափի,

7. այլ պետությունների քաղաքացիները ՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ, բացառությամբ՝ ՀՀ համապատասխան միջազգային պայմանագրերի ուժով աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից ազատված օտարերկրացիների,

8. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ (բնօրինակը և պատճեն),

9. հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական աստիճան, կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):

 

Փաստաթղթերն ընդունվում են 11.10.2023թ.  մինչև 25.10,2023թ. ներառյալ, երկուշաբթիից ուրբաթ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի տոն օրերից:

 

Մրցույթը տեղի կունենա 30.10.2023թ.-ին, ժամը 11:00-ին «Մենեջմենթ/ Կառավարում», ժամը 12:00-ին «Սպասարկան կազմակերպումը հյուրանոցներում և զբոսաշրջային համալիրներում», ժամը 13:00-ին «Մարքեթինգ/Շուկայաբանություն» մասնագիտությունների մոդուլներ  դասավանդող դասախոսների համարԵրևանի Ն. Աճեմյանի անվան թիվ 2 պետական քոլեջում, հասցեն՝  ք. Երևան, Նոր Նորքի 2-րդ զանգված, Մոլդովական 37Ա:

Քոլեջի մասին առավել մանրամասն՝   n2college.am:

Տեղեկությունների համար զանգահարել +374 10 67 23 01, +374 10 67 24 43  հեռախոսահամարներով:

Վերջին Հայտարարությունները

Մայիս 14 2024Բաց դռների օր

►Մայիսի 15–ին Երևանի Ն. Աճեմյանի անվան թիվ 2 պետական քոլեջում կանցկացվի Բա...

Ավելին