Սիրելի արցախցիներ

Հոկտեմբեր 10 2023

           

               Սիրելի արցախցիներ,

             

                ՀՀ ԿԳՄՍՆ 2023 թվականի սեպտեմբերի 29-ի թիվ 02/10.1/26727-2023 գրության համաձայն , տեղեկացնում ենք.

1.Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների (այսուհետ՝ անձ) ուսումնառած և նախընտրած մասնագիտություններով 8 առարկայական տարբերությունների գերազանցման դեպքում անհրաժեշտ է նախարարության համաձայնությունը ստանալուց հետո հրամանագրել ուսումնառած կուրսից՝ հնարավորության դեպքում կազմակերպելով առարկայական տարբերությունների հանձնումը, կամ անձի (անչափահաս լինելու դեպքում ծնողի) համաձայնությամբ վերականգնել այն կուրսից, որտեղ չի գերազանցի  8 առարկան (մոդուլը): Անձի կողմից հարակից մասնագիտությամբ ուսումը շարունակելու և նրա մոտ ակադեմիական տեղեկանք կամ ուսումնառության վերաբերյալ տեղեկատվություն չլինելու դեպքում՝ ներկայումս կարող եք առարկայական տարբերությունները հաշվել Հայսատանի Հանրապետությունում գործող համապատասխան մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչների ուսումնական պլաններով:

 

2. Ավագ դպրոց հաճախած կամ հիմնական կրթությունից հետո կրթությունից դուրս մնացած անձանց թույլատրվում է կրթությունը շարունակել նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրով՝ վճարովի համակարգում, սակայն անհրաժեշտ է շահառուներին տեղեկացնել, որ այդ դեպքում պետության կողմից ուսման վարձի փոխհատուցում հետագայում չի նախատեսվում:

 

Նաև, որ 2023 թվականի սեպտեմբերի 29-ի թիվ 02/10.1/26727-2023 գրության 3-րդ կետի կիրառման դեպքում՝ տվյալ մասնագիտությամբ վերականգնվող ուսանողների թիվը չպետք է ավելին լինի քան նախարարի հրամանով հաստատված տվյալ մասնագիտության համար հիմնական և միջնակարգ կրթությամբ լիցենզիայով հատկացված տեղերի հանրագումարից:

                                                                                                          

 

 

Հարգանքով` քոլեջի տնօրենություն

Վերջին Հայտարարությունները

Դեկտեմբեր 02 2024Մրցույթ

ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «Երևանի Ն.Աճեմյանի անվան տարածշրջանային թիվ 2 ...

Ավելին

  ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ   «Երևանի Ն.Աճեմյանի անվան տ...

Ավելին