Սիրելի արցախցիներ,
ՀՀ ԿԳՄՍՆ 2023 թվականի սեպտեմբերի 29-ի թիվ 02/10.1/26727-2023 գրության համաձայն , տեղեկացնում ենք.
1. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների (այսուհետ՝ անձ) ուսումնառած և նախընտրած մասնագիտություններով 8 առարկայական տարբերությունների գերազանցման դեպքում անհրաժեշտ է նախարարության համաձայնությունը ստանալուց հետո հրամանագրել ուսումնառած կուրսից՝ հնարավորության դեպքում կազմակերպելով առարկայական տարբերությունների հանձնումը, կամ անձի (անչափահաս լինելու դեպքում ծնողի) համաձայնությամբ վերականգնել այն կուրսից, որտեղ չի գերազանցի 8 առարկան (մոդուլը): Անձի կողմից հարակից մասնագիտությամբ ուսումը շարունակելու և նրա մոտ ակադեմիական տեղեկանք կամ ուսումնառության վերաբերյալ տեղեկատվություն չլինելու դեպքում՝ ներկայումս կարող եք առարկայական տարբերությունները հաշվել Հայսատանի Հանրապետությունում գործող համապատասխան մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչների ուսումնական պլաններով:
2. ավագ դպրոց հաճախած կամ հիմնական կրթությունից հետո կրթությունից դուրս մնացած անձանց թույլատրվում է կրթությունը շարունակել նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրով՝ վճարովի համակարգում, սակայն անհրաժեշտ է շահառուներին տեղեկացնել, որ այդ դեպքում պետության կողմից ուսման վարձի փոխհատուցում հետագայում չի նախատեսվում:
Նաև, որ 2023 թվականի սեպտեմբերի 29-ի թիվ 02/10.1/26727-2023 գրության 3-րդ կետի կիրառման դեպքում՝ տվյալ մասնագիտությամբ վերականգնվող ուսանողների թիվը չպետք է ավելին լինի քան նախարարի հրամանով հաստատված տվյալ մասնագիտության համար հիմնական և միջնակարգ կրթությամբ լիցենզիայով հատկացված տեղերի հանրագումարից:
Հարգանքով` քոլեջի տնօրենություն
ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «Երևանի Ն.Աճեմյանի անվան տարածշրջանա...
More2023-2024թթ. ուսումնական տարվա նախնական /արհեստագործական/ մասնագիտական կրթական ծ...
More