Մրցույթ մանկավարժների թափուր  աշխատատեղերի համար

August 12 2025

 

ՀՀ ԿԳՄՍՆ  «Երևանի Ն. Աճեմյանի անվան թիվ 2 պետական քոլեջ» ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ հետևյալ  մանկավարժների թափուր աշխատատեղերի համար.

Մանկավարժի համապատասխանության նկատմամբ պետական կրթական չափորոշչով սահմանված պահանջները.

- մանկավարժական համապատասխան որակավորում (բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանով) կամ ունի բարձրագույն  կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական  (կամ ուսուցչական) գործունեության առնվազն                          5 տարվա աշխատանքային ստաժ:

  • Մասնագիտական մոդուլներ դասավանդող դասախոսներ՝

 

  1. «Հաշվապահական հաշվառում» մասնագիտության («Ֆինանսական մաթեմատիկա»                    (108 ժամ), «Տվյալների մշակման վիճակագրական մեթոդներ» (72 ժամ)):
  2. <<Մենեջմենթ>>(կառավարում) մասնագիտության (<<Գործակցության կազմակերպումը ստորաբաժանումների և ծառայությունների հետ» (144 ժամ)):
  3. <<Շուկայաբանություն>> մասնագիտության (<<Գործակցության կազմակերպումը ստորաբաժանումների և ծառայությունների հետ>> (72 ժամ)):
  4. «Ապահովագրական գործ» մասնագիտության («Վաճառքի հաղորդակցություն» (36 ժամ)):
  5. «Սպասարկման կազմակերպումը հյուրանոցներում և զբոսաշրջային համալիրներում» մասնագիտության («Ձեռներեցություն>> (72 ժամ), «Աշխատակազմի կառավարում»                        (108 ժամ), «Տուրիզմի ինդուստրիա» (72 ժամ)):
  6. <<Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ>> մասնագիտության «Նկարչական հմտություններ» (72 ժամ)):
  7. Հանրակրթական առարկաներ՝ <<Քիմիա>> (408 ժամ), <<Ֆիզկուլտուրա>> (810 ժամ), <<Հանրահաշիվ և մաթեմատիկայի անալիզի հիմունքներ, երկրաչափություն>> (404 ժամ), <<Ռուսաց լեզու>>, (220 ժամ), <<ՆԶՊ>> (832/760 ժամ):

Մանկավարժի համապատասխանության նկատմամբ պետական կրթական չափորոշչով սահմանված պահանջները.

- դասընթացի բնույթին համապատասխանող միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթության որակավորում կամ տվյալ մասնագիտական զբաղվածության բնագավառում աշխատանքային գործունեության փորձ՝ եթե տվյալ դասընթացի ուղղությամբ միջին կամ բարձրագույն կրթություն ՀՀ-ում չի իրականացվում: Հատուկ մասնագիտական դասընթացները վարող դասախոսների համար մասնագիտական աշխատանքի փորձի առկայությունը ցանկալի է:

  • Արտադրական ուսուցման վարպետ՝

 

  1. «Վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում և սպասարկում» մասնագիտության 1 վարպետ (1 դրույք)։

Մրցույթին կարող են մասնակցել համապատասխան մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ և մասնագիտական կրթություն ունեցող անձիք։

 

 

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝

  1. իմում (լրացվում է տեղում),
  2. կրթության մասին հավաստող փաստաթուղթ (դիպլոմ) (բնօրինակը և պատճեն),
  3. անձնագիր (բնօրինակը և պատճեն),
  4. աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք (առկայության դեպքում),
  5. ինքնակենսագրություն(Ձև 4),
  6. մեկ լուսանկար՝ 3*4 չափի,
  7. այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ, բացառությամբ՝ ՀՀ համապատասխան միջազգային պայմանագրերի ուժով աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից ազատված օտարերկրացիների,
  8. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ (բնօրինակը և պատճեն),
  9. հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական աստիճան, կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):

Փաստաթղթերն ընդունվում են 12.08.2025թ. մինչև 25.08.2025թ. ներառյալ, երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի տոն օրերից:

Մրցույթը տեղի կունենա 28.08.2025թ.-ին, ժամը 10:00-ին՝ «Հաշվապահական հաշվառում» մասնագիտության «Ֆինանսական մաթեմատիկա, «Տվյալների մշակման վիճակագրական մեթոդներ», ժամը 11:00-ին՝ <<Մենեջմենթ>> (կառավարում) մասնագիտության <<Գործակցության կազմակերպումը ստորաբաժանումների և ծառայությունների հետ», 11:30-ին՝ <<Շուկայաբանություն>> մասնագիտության <<Գործակցության կազմակերպումը ստորաբաժանումների և ծառայությունների հետ>>, ժամը 12։00-ին՝ «Ապահովագրական գործ» մասնագիտության «Վաճառքի հաղորդակցություն», ժամը 12:30-ին՝ «Սպասարկման կազմակերպումը հյուրանոցներում և զբոսաշրջային համալիրներում» մասնագիտության «Ձեռներեցություն>>,«Աշխատակազմի կառավարում», «Տուրիզմի ինդուստրիա», ժամը 13:00-ին՝ <<Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ>> մասնագիտության «Նկարչական հմտություններ», ժամը 13:30-ին՝ հանրակրթական առարկաներ, մասնագիտությունների մոդուլներ  դասավանդող դասախոսների և վարպետի համար:

Մրցույթը տեղի կունենա ՀՀ ԿԳՄՍՆ <<Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային   թիվ 2 պետական քոլեջ>> ՊՈԱԿ-ում, հասցե՝ ք. Երևան, Նոր Նորքի 2-րդ զանգված,                   Մոլդովական 37Ա:

Քոլեջի մասին առավել մանրամասն՝   n2college.am:

Տեղեկությունների համար զանգահարել +374 10 67 27 90  հեռախոսահամարին:

 

 

Last announcements

ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ   ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի Ն.Աճեմյանի անվան տա...

More

ՑՈՒՑԱԿ 2025թ. Ընդունելության թափուր տեղերի մրցույթով անցած դիմորդների &nbs...

More

ՑՈՒՑԱԿ 2025թ. ընդունելության մրցույթով անցած դիմորդների Միջին մասնագիտակ...

More