Տևողություն
3 ամիս
Արժեք
40000 դրամ (ամսական)
Վերջնաժամկետ
01/30/2024
Մասնագիտություն՝ Օպերատոր համակարգչի
Լրացուցիչ կրթական ծրագրին մասնակցության մուտքային պահանջներ՝ չի նախատեսվում
Լրացուցիչ կրթական ծրագրի նպատակը՝
Այս մոդուլի նպատակն է մասնակցի մոտ ձևավորել մասնագիտական ոլորտի վերաբերյալ ընդհանուր գիտելիքներ, դրանք մասնագիտական գործունեության ընթացքում կիրառելու հմտություններ։ Մոդուլի ավարտին մասնակիցը կունենա համակարգչային տեխնիկայից օգտվելու և դրա ծրագրային հնարավորությունները կիրառելու առաջնային կարողություն, աշխատանքային գործունեության ընթացքում և անձնական կարիքների շրջանակներում կիրառելու համակարգչային օպերացիոն համակարգերի, գրասենյակային փաթեթների (MS Word, MS Excel, MS, Excel ), համացանցից օգտվելու կարողությունները և տեղեկատվական բազաների հետ նպատակային աշխատելու հմտությունները:
Առաջարկվող ծրագրի ավարտին մասնակիցները ձեռք կբերեն գիտելիքները.
1. համակարգչային տեխնիկայի տիրապետում և օպերացիոն համակարգի կիրառում (ՕՀ Windows),
2. կատարի տեքստերի խմբագրում և ֆորմատավորում,
3. կատարի աղյուսակների պատրաստում և խմբագրում,
4. կատարի գրաֆիկական խմբագրում և նկարազարդում,
5. ստեղծի ցուցադրության կազմակերպում համակարգչային ծրագրերով,
6. ներկայացնի համացանցում աշխատելու հմտություններ:
Ամփոփիչ գնահատման մեթոդը՝
Ծրագրով սահմանված յուրաքանչյուր մոդուլի համար կազմակերպվում է տվյալ ծրագրի կատարման չափանիշները ընդգրկող ամբողջական առաջադրանք, որով հնարավոր կլինի փաստացի դիտարկել ձեռք բերված ուսումնառության արդյունքները գործնականում կիրառելու աշխատանքային հմտություննները:
Դասընթացի տևողությունը՝ 3 ամիս, 350 ժամ
Ուսումնական խումբ՝ լսարանային՝ մինչև 10 մասնակից, գործնական աշխատանքային՝ մինչև 10 մասնակից
Դասընթացի ավարտին մասնակցին տրվում է պետական նմուշի սերտիֆիկատ: