«Ուտեստ ֆեստ» տոնածիսական ուտեստների փառատոն...

Հունիս 16 2022

Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական«Ուտեստ ֆեստ» տոնածիսական ուտեստների փառատոնին։

 

Մեր քոլեջը ներկայացնում էր «Բարեկենդանը»։  «Սննդի տեխնոլոգիա» մասնագիտության  ուսանողները՝ մասնագիտական առարկաները դասավանդող դասախոսի՝ Մ. Հարությունյանի օգնությամբ, պատրաստեցին և ներկայացրեցին կերակրատեսակներ, որոնք պատրաստում են «Բարեկենդանի տոնին»` Փաթիլա, Փոխինդի գնդիկներ, Գաթա, Բխկբխկիկ…

 

Փառատոնի նպատակն էր հանրությանը, այդ թվում՝ Երևան այցելած զբոսաշրջիկներին, ներկայացնել հայկական ավանդական տոնածիսական ուտեստների հարուստ ընտրանին և հայկական տոնացույցի կերակրատեսակները:

 

Ներկայացվեցին Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար և հայկական ավանդական տոները, դրանց խորհուրդը, ծիսական ավանդույթներն ու ուտեստները:

Միջոցառումը ուղեկցվեց հայկական ազգային երգով ու պարով:

Փառատոնն անցկացվում էր Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության և «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի հետ համատեղ։

 

Վերջին Նորությունները

Ս/թ Նոյեմբերի 22-ին հյուր էին Եվրոպական համալսարանի աշխատակիցները, դասախոսները, ...

Ավելին
Նոյեմբեր 15 2023ArmProd EXPO 2023

Գիտաինովացիոն բաժնի նախաձեռնությամբ, հոկտեմբերի 20-ին, քոլեջի «Մարքեթինգ&r...

Ավելին
Նոյեմբեր 15 2023Digitec 2023 էքսպո

Գիտաիննովացիոն բաժնի նախաձեռնությամբ հոկտեմբերի 13-ին և 14-ին, քոլեջի «Մար...

Ավելին