2021թ․փետրվարի 25-ին ՀՊՏՀ-ում տեղի ունեցավ «Բաց դռների օր»։ Նախընտրելի մասնագիտության, բուհի գործունեության տարբեր ուղղությունների, ուսանողական կյանքի մասին տեղեկատվություն ստանալու մի հնարավորություն է «Բաց դռների օրը»։
Երևանի Ն․Աճեմյանիանվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջի ուսանողներին և մյուս դիմորդներին ընդունեցին ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը, արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանը, շարունակական կրթության և վերապատրաստումների բաժնի պետ Աղավնի Հակոբյանը, աշխատակիցներ, ուսանողներ՝ ՈՒԽ գլխավորությամբ։
Ողջույնի խոսքում Դիանա Գալոյանը նշեց, որ ՀՊՏՀ-ն տնտեսագիտական լավագույն բուհն է, որը ապահովում է ոչ միայն մասնագիտական կրթություն, այլև մշակութային, կրթական, զարգացնող բարենպաստ միջավայր է։ Ռեկտորը հորդորեց ակտիվորեն հետևել ՀՊՏՀ պաշտոնական վիրտուալ հարթակներին, ինտեգրվել դիմորդների համար կազմակերպվող միջոցառումներին, մրցույթներին, որոնցից մեկը ավարտական դասարանների աշակերտների համար իրականացվող հանրապետական մրցույթն է։
ՈւԽ ներկայացուցիչները դիմորդներին ներկայացրին ՀՊՏՀ ֆակուլտետները, մասնագիտությունները, խոսեցին միջազգային ուսումնական ծրագրերից, զեղչային համակարգերից, ուսանողական կյանքից ու ՀՊՏՀ-ում սովորելու առավելություններից, որոնք բազմաթիվ են։ Կազմակերպվեց ժամանցային խաղ, որի հաղթողներն արժանացան մրցանակների։ Բաց դռների օրվա բոլոր մասնակիցները ստացան ՀՊՏՀ տարբերանշանով նոթատետրեր, որոնցում զետեղված է դիմորդին անհրաժեշտ տեղեկություն։
Բաց դռների օրն ամփոփվեց հարցուպատասխանով և բուհի տարածքով շրջայցով։
Քոլեջում տեղի ունեցած «Ուսումնական հաստատությունների ու գործատուների համագ...
Ավելին11.06.2024թ. քոլեջի մենեջմենթ բաժնի 2-րդ Ա և Բ կուրսերի ուսնողները, դասախոս Լ. Օ...
Ավելին07.06.2024թ. քոլեջի մենեջմենթ բաժնի 2-րդ Ա և Բ կուրսերի ուսնողները, դասախոսներ Ա...
Ավելին