Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես մեր քոլեջի մի խումբ ուսանողներ, դասախոս Մ. Մադոյանի գլխավորությամբ, ուխտագնացություն էին կազմակերպել դեպի Գառնի -Գեղարդ-Հավուց թառ մեր
Հայրենիքի անվտանգության համար։
Ուխտագնացությունը նաև ճանաչողական-ուսուցողական էր՝ հայրենասիրությունը սկսվում է հայրենաճանաչությունից։
Ուխտագնացությունների միջոցով քրիստոնյան խորհրդական ու աղոթական հայեցողությամբ հաղորդվում է անցյալի սրբազան ժառանգության հետ և դրանով իսկ կապ հաստատում ապագայի հետ, քանզի առանց անցյալի հետ կենդանի կապի անիմաստ է ապագայի հետ շփում ստեղծելու փորձը:
Ուսանողները տեսան, սովորեցին, քայլեցին, հոգնեցին... բայց ոգեւորությունը մեծ էր...
«Մենեջմենթ (Կառավարում)» մասնագիտության 2-րդ կո...
Ավելին