թափուր աշխատատեղեր

Oգոստոս 29 2024

   ՀՀ ԿԳՄՍՆ  «Երևանի Ն. Աճեմյանի անվան թիվ 2 պետական քոլեջ» ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ հետևյալ  մանկավարժների թափուր աշխատատեղերի համար.


 

⇒   Հանրակրթական առարկա` Ֆիզկուլտուրա 320 ժամ,  դասավանդող դասախոս:

 

Մանկավարժի համապատասխանության նկատմամբ պետական կրթական չափորոշչով սահմանված պահանջները.

⇒  մանկավարժական համապատասխան որակավորում (բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանով) կամ ունի բարձրագույն  կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական  (կամ ուսուցչական) գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ:

 

⇒  Մասնագիտական առարկաների մոդուլներ դասավանդող դասախոսներ՝

 

1. «Հաշվապահական հաշվառում» մասնագիտության («Ֆինանսական մաթեմատիկա» (108 ժամ), «Ծախսումների հաշվառում» (72 ժամ), «Ֆինանսական գործիքներ, փոխառու միջոցներ և պետական շնորհներ» (108 ժամ)):

2. «Սպասարկման կազմակերպումը հյուրանոցներում և զբոսաշրջային համալիրներում» մասնագիտության («Տուրիզմի ինդուստրիա» (72 ժամ)):

3. «Կոսմետոլոգիա և դիմահարդարման արվեստ»մասնագիտության («Մաշկ և վարակիչ հիվանդություններ» (54 ժամ), «Սանիտարիա և հիգիենայի պահպանում» (54 ժամ)):

Մանկավարժի համապատասխանության նկատմամբ պետական կրթական չափորոշչով սահմանված պահանջները.

դասընթացի բնույթին համապատասխանող միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթության որակավորում կամ տվյալ մասնագիտական զբաղվածության բնագավառում աշխատանքային գործունեության փորձ՝ եթե տվյալ դասընթացի ուղղությամբ միջին կամ բարձրագույն կրթություն ՀՀ-ում չի իրականացվում: Հատուկ մասնագիտական դասընթացները վարող դասախոսների համար մասնագիտական աշխատանքի փորձի առկայությունը ցանկալի է:

 

⇒  Արտադրական ուսուցման վարպետներ՝

 

1. «Խոհարարական գործ» մասնագիտության 1 վարպետ (1 դրույք),

2. «Վերականգնող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում և սպասարկում» մասնագիտության 1 վարպետ (1 դրույք)։

 

⇒ Մրցույթին կարող են մասնակցել համապատասխան մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ և մասնագիտական կրթություն ունեցող անձիք։

 

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝

1. դիմում(լրացվում է տեղում),

2. կրթության մասին հավաստող փաստաթուղթ (դիպլոմ) (բնօրինակը և պատճեն),

3. անձնագիր (բնօրինակը և պատճեն),

4. աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք (առկայության դեպքում),

5. ինքնակենսագրություն(Ձև 4),

6. մեկ լուսանկար՝ 3*4 չափի,

7. այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ, բացառությամբ՝ ՀՀ համապատասխան միջազգային պայմանագրերի ուժով աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից ազատված օտարերկրացիների,

8. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ (բնօրինակը և պատճեն),

9. հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական աստիճան, կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):

 

Փաստաթղթերն ընդունվում են 28․08.2024թ.  մինչև 10.09,2024թ. ներառյալ, երկուշաբթիից ուրբաթ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի տոն օրերից:

 

Մրցույթը տեղի կունենա 13.09.2024թ.-ին, ժամը 10:00-ին «Հաշվապահական հաշվառում», ժամը 11:00-ին «Խոհարարական գործ», ժամը 11:30-ին «Վերականգնող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում և սպասարկում», ժամը 12։00-ին «Սպասարկման կազմակերպումը հյուրանոցներում և զբոսաշրջային համալիրներում», ժամը 12։30-ին «Կոսմետոլոգիա և դիմահարդարման արվեստ», ժամը 13:00-ին «Ֆիզկուլտուրա»  մասնագիտությունների մոդուլներ  դասավանդող դասախոսների և վարպետների համար Երևանի Ն. Աճեմյանի անվան թիվ 2 պետական քոլեջում, հասցեն՝  ք. Երևան, Նոր Նորքի 2-րդ զանգված, Մոլդովական 37Ա:

 

Քոլեջի մասին առավել մանրամասն՝   n2college.am:

Տեղեկությունների համար զանգահարել +374 10 67 23 01, +374 10 67 24 43  հեռախոսահամարներով:

Վերջին Հայտարարությունները

Դեկտեմբեր 02 2024Մրցույթ

ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «Երևանի Ն.Աճեմյանի անվան տարածշրջանային թիվ 2 ...

Ավելին

  ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ   «Երևանի Ն.Աճեմյանի անվան տ...

Ավելին