թափուր աշխատատեղեր

Oգոստոս 07 2024

        ՀՀ ԿԳՄՍՆ  «Երևանի Ն. Աճեմյանի անվան թիվ 2 պետական քոլեջ» ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ հետևյալ  մանկավարժների թափուր աշխատատեղերի համար.

 

♦  Մասնագիտական առարկաների մոդուլներ դասավանդող դասախոսներ՝

 

  1. «Հաշվապահական հաշվառում» մասնագիտության («Ֆինանսական մաթեմատիկա» (108 ժամ), «Ծախսումների հաշվառում» (72 ժամ), «Ֆինանսական գործիքներ, փոխառու միջոցներ և պետական շնորհներ» (108 ժամ)):
  2. «Մենեջմենթ» մասնագիտության («Մարքեթինգային հմտություններն առևտրի ոլորտում» (144 ժամ), «Ապրանքագիտության հիմունքներ» (144 ժամ)):
  3. «Սպասարկման կազմակերպումը հյուրանոցներում և զբոսաշրջային համալիրներում» մասնագիտության ( «Աշխատակազմի կառավարում» (108 ժամ), «Մարքեթինգային հմտություն» (108 ժամ)):
  4. «Շուկայաբանություն» մասնագիտության («Հաճախորդների ներգրավման աշխատանքներ» (68 ժամ), «Ապրանքների ճանաչողության հմտություններ» (54 ժամ), «Կազմակերպության ներքին և արտաքին միջավայրերի շուկ․ վերլուծ․ իրականացում» (72 ժամ), «Գնային քաղաքականության մշակում» (54 ժամ),

 

♦   Մանկավարժի համապատասխանության նկատմամբ պետական կրթական չափորոշչով սահմանված պահանջները.

դասընթացի բնույթին համապատասխանող միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթության որակավորում կամ տվյալ մասնագիտական զբաղվածության բնագավառում աշխատանքային գործունեության փորձ՝ եթե տվյալ դասընթացի ուղղությամբ միջին կամ բարձրագույն կրթություն ՀՀ-ում չի իրականացվում: Հատուկ մասնագիտական դասընթացները վարող դասախոսների համար մասնագիտական աշխատանքի փորձի առկայությունը ցանկալի է:

 

♦  Արտադրական ուսուցման վարպետներ՝

 

1, «Խոհարարական գործ» մասնագիտության 1 վարպետ (1 դրույք),

2, «Վերականգնող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում և սպասարկում» մասնագիտության 1 վարպետ (1 դրույք)։

 

♦  Մրցույթին կարող են մասնակցել համապատասխան մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ և մասնագիտական կրթություն ունեցող անձիք։

 

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝

 

1, դիմում (լրացվում է տեղում),

2, կրթության մասին հավաստող փաստաթուղթ (դիպլոմ) (բնօրինակը և պատճեն),

3, անձնագիր (բնօրինակը և պատճեն),

4, աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք (առկայության դեպքում),

5, ինքնակենսագրություն(Ձև 4),

6, մեկ լուսանկար՝ 3*4 չափի,

7. այլ պետությունների քաղաքացիները ՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ, բացառությամբ՝ ՀՀ համապատասխան միջազգային պայմանագրերի ուժով աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից ազատված օտարերկրացիների,

8. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ (բնօրինակը և պատճեն),

9, հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական աստիճան, կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):

 

 

Փաստաթղթերն ընդունվում են 01․08.2024թ.  մինչև 14.08,2024թ. ներառյալ, երկուշաբթիից ուրբաթ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի տոն օրերից:

 

Մրցույթը տեղի կունենա 19.08.2024թ.-ին, ժամը 10:00-ին «Հաշվապահական հաշվառում», ժամը 11:00-ին «Խոհարարական գործ», ժամը 11:30-ին «Վերականգնող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում և սպասարկում», ժամը 12։00 «Մենեջմենթ», ժամը 12։30 «Շուկայաբանություն», ժամը 13։00 «Սպասարկման կազմակերպումը հյուրանոցներում և զբոսաշրջային համալիրներում» մասնագիտությունների մոդուլներ  դասավանդող դասախոսների և վարպետների համարԵրևանի Ն. Աճեմյանի անվան թիվ 2 պետական քոլեջում, հասցեն՝  ք. Երևան, Նոր Նորքի 2-րդ զանգված, Մոլդովական 37Ա:

 

Քոլեջի մասին առավել մանրամասն՝   n2college.am:

Տեղեկությունների համար զանգահարել +374 10 67 23 01,  +374 10 67 24 43  հեռախոսահամարներով:

Վերջին Հայտարարությունները

Հարգելի՛ ուսանողներ, ուրախ ենք տեղեկացնել, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը...

Ավելին

   ՀՀ ԿԳՄՍՆ  «Երևանի Ն. Աճեմյանի անվան թիվ 2 պետական քոլեջ&...

Ավելին

ՑՈՒՑԱԿ 2024թ. Ընդունելության թափուր տեղերի մրցույթով անցած դիմորդների &nbs...

Ավելին