Թափուր աշխատատեղեր

Դեկտեմբեր 15 2023

     

ՀՀ ԿԳՄՍՆ  «Երևանի Ն. Աճեմյանի անվան թիվ 2 պետական քոլեջ» ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ հետևյալ  մանկավարժների թափուր աշխատատեղերի համար.


  • Մասնագիտական առարկաների մոդուլներ դասավանդող դասախոսներ՝

 

⇒ «Հաշվապահական հաշվառում» մասնագիտության («Ֆինանսական մաթեմատիկա» (162 ժամ), «Տնտեսագիտության հիմունքներ» (126 ժամ),

⇒ «Տնտեսագիտության տեսություն» (124 ժամ)):

⇒ «Մենեջմենթ» մասնագիտության («Նյութ․ Ֆինանսական հոսք» (72 ժամ)):

⇒ «Սպասարկման կազմակերպումը հյուրանոցներում և զբոսաշրջային համալիրներում» մասնագիտության ( «Աշխատակազմի կառավարում» (108 ժամ)):

⇒ «Շուկայաբանություն» մասնագիտության («Մարքեթինգային կազմ. հիմունքներ և իրավ.կարգավորում» (68 ժամ)):

Մանկավարժի համապատասխանության նկատմամբ պետական կրթական չափորոշչով սահմանված պահանջները.

  • դասընթացի բնույթին համապատասխանող միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթության որակավորում կամ տվյալ մասնագիտական զբաղվածության բնագավառում աշխատանքային գործունեության փորձ՝ եթե տվյալ դասընթացի ուղղությամբ միջին կամ բարձրագույն կրթություն ՀՀ-ում չի իրականացվում: Հատուկ մասնագիտական դասընթացները վարող դասախոսների համար մասնագիտական աշխատանքի փորձի առկայությունը ցանկալի է:

 

  • Արտադրական ուսուցման վարպետներ՝

⇒ «Խոհարարական գործ» մասնագիտության 1 վարպետ,

⇒ «Վերականգնող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում և սպասարկում» մասնագիտության 1 վարպետ։

 

 

 Մրցույթին կարող են մասնակցել համապատասխան մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ և մասնագիտական կրթություն ունեցող անձիք։

 

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝

 

1. դիմում (լրացվում է տեղում),

2. կրթության մասին հավաստող փաստաթուղթ (դիպլոմ) (բնօրինակը և պատճեն),

3. անձնագիր (բնօրինակը և պատճեն),

4. աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք (առկայության դեպքում),

5.ինքնակենսագրություն(Ձև 4),

6. մեկ լուսանկար՝ 3*4 չափի,

7. այլ պետությունների քաղաքացիները ՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ, բացառությամբ՝ ՀՀ համապատասխան միջազգային պայմանագրերի ուժով աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից ազատված օտարերկրացիների,

8. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ (բնօրինակը և պատճեն),

9. հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական աստիճան, կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):

 

Փաստաթղթերն ընդունվում են 20.12.2023թ.  մինչև 04.01,2024թ. ներառյալ, երկուշաբթիից ուրբաթ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի տոն օրերից:

Մրցույթը տեղի կունենա 09.01.2024թ.-ին, ժամը 10:00-ին «Հաշվապահական հաշվառում», ժամը 11:00-ին «Խոհարարական գործ», ժամը 11:30-ին «Վերականգնող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում և սպասարկում», ժամը 12։00 «Մենեջմենթ», ժամը 12։30 «Շուկայաբանություն», ժամը 13։00 «Սպասարկման կազմակերպումը հյուրանոցներում և զբոսաշրջային համալիրներում» մասնագիտությունների մոդուլներ  դասավանդող դասախոսների և վարպետների համարԵրևանի Ն. Աճեմյանի անվան թիվ 2 պետական քոլեջում, հասցեն՝  ք. Երևան, Նոր Նորքի 2-րդ զանգված, Մոլդովական 37Ա:

 

Քոլեջի մասին առավել մանրամասն՝   n2college.am:

Տեղեկությունների համար զանգահարել +374 10 67 23 01, +374 10 67 24 43  հեռախոսահամարներով:

Վերջին Հայտարարությունները

Դեկտեմբեր 02 2024Մրցույթ

ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «Երևանի Ն.Աճեմյանի անվան տարածշրջանային թիվ 2 ...

Ավելին

  ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ   «Երևանի Ն.Աճեմյանի անվան տ...

Ավելին