ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի Ն. Աճեմյանի անվան թիվ 2 պետական քոլեջ» ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ հետևյալ մանկավարժների թափուր աշխատատեղի համար.
♦ Հանրակրթական առարկա (Ֆիզիկա) դասավանդող դասախոս (330 ժամ):
Մանկավարժի համապատասխանության նկատմամբ պետական կրթական չափորոշչով սահմանված պահանջները.
♦ մանկավարժական համապատասխան որակավորում (բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանով) կամ ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ:
Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝
1. դիմում(լրացվում է տեղում),
2. կրթության մասին հավաստող փաստաթուղթ (դիպլոմ) (բնօրինակը և պատճեն),
3. անձնագիր (բնօրինակը և պատճեն),
4. աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք (առկայության դեպքում),
5. ինքնակենսագրություն(Ձև 4),
6. մեկ լուսանկար՝ 3*4 չափի,
7. այլ պետությունների քաղաքացիները ՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ, բացառությամբ՝ ՀՀ համապատասխան միջազգային պայմանագրերի ուժով աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից ազատված օտարերկրացիների,
8. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ (բնօրինակը և պատճեն),
9. հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական աստիճան, կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Փաստաթղթերն ընդունվում են 01,02.2023թ. մինչև 15,02.2023թ. ներառյալ, երկուշաբթիից ուրբաթ ժամը 10:00-ից 15:00-ը:
Մրցույթը տեղի կունենա 20,02.2023թ.-ին, ժամը 10:00-ին Երևանի Ն. Աճեմյանի անվան թիվ 2 պետական քոլեջում, հասցեն՝ ք. Երևան, Նոր Նորքի 2-րդ զանգված, Մոլդովական 37Ա:
Քոլեջի մասին առավել մանրամասն՝ n2college.am:
Տեղեկությունների համար զանգահարել +374 10 67 23 01, +374 10 67 24 43 հեռախոսահամարներով:
ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «Երևանի Ն.Աճեմյանի անվան տարածշրջանային թիվ 2 ...
ԱվելինՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «Երևանի Ն.Աճեմյանի անվան տ...
Ավելին