ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի Ն. Աճեմյանի անվան թիվ 2 պետական քոլեջ» ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ հետևյալ մանկավարժների թափուր աշխատատեղերի համար.
Հանրակրթական առարկա (Անգլերեն) դասավանդող դասախոս (720 ժամ):
Մանկավարժի համապատասխանության նկատմամբ պետական կրթական չափորոշչով սահմանված պահանջները.
♦ մանկավարժական համապատասխան որակավորում (բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանով) կամ ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ:
Մասնագիտական մոդուլներ դասավանդողներ․
♦ «Սառնարանային տնտեսություն» մասնագիտություն դասավանդող դասախոս (910 ժամ)
♦ Աշխատակազմի կառավարում (108ժամ)
♦ Նյութական ֆինանսական հոսքերի կառավարում, (լոգիստիկա ) - 72 ժամ
♦ Ղեկավարման հմտություններ, հոգեբանություն և էթիկետ – 144 ժամ
♦ Աշխատանքային գործունեության ընդհանուր հմտություններ – 54 ժամ
♦ «Վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում և սպասարկում» մասնագիտության դասավանդողդասախոս – 300 ժամ
Մանկավարժի համապատասխանության նկատմամբ պետական կրթական չափորոշչով սահմանված պահանջները.
♦ դասընթացի բնույթին համապատասխանող միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթության որակավորում կամ տվյալ մասնագիտական զբաղվածության բնագավառում աշխատանքային գործունեության փորձ՝ եթե տվյալ դասընթացի ուղղությամբ միջին կամ բարձրագույն կրթություն ՀՀ-ում չի իրականացվում:
♦ Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝
1. դիմում (լրացվում է տեղում),
2. կրթության մասին հավաստող փաստաթուղթ (դիպլոմ) (բնօրինակը և պատճեն),
3. անձնագիր (բնօրինակը և պատճեն),
4. աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք (առկայության դեպքում),
5.ինքնակենսագրություն(Ձև 4),
6. մեկ լուսանկար՝ 3*4 չափի,
7. այլ պետությունների քաղաքացիները ՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ, բացառությամբ՝ ՀՀ համապատասխան միջազգային պայմանագրերի ուժով աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից ազատված օտարերկրացիների,
8. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ (բնօրինակը և պատճեն),
9. հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական աստիճան, կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Փաստաթղթերն ընդունվում են 17.05.2023թ. մինչև 30.05.2023թ. ներառյալ, երկուշաբթիից ուրբաթ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի տոն օրերից:
Մրցույթը տեղի կունենա 02․06.2023թ.-ին, ժամը 10:00-ինhանրակրթական առարկա (Անգլերեն), իսկ«Սառնարանային տնտեսություն» մասնագիտություն դասավանդող դասախոսի համարժամը 12:00-ին Երևանի Ն. Աճեմյանի անվան թիվ 2 պետական քոլեջում, հասցեն՝ ք. Երևան, Նոր Նորքի 2-րդ զանգված, Մոլդովական 37Ա:
Քոլեջի մասին առավել մանրամասն՝ n2college.am:
Տեղեկությունների համար զանգահարել +374 10 67 23 01, +374 10 67 24 43 հեռախոսահամարներով:
ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «Երևանի Ն.Աճեմյանի անվան տարածշրջանային թիվ 2 ...
ԱվելինՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «Երևանի Ն.Աճեմյանի անվան տ...
Ավելին