Թափուր աշխատատեղ

Հոկտեմբեր 15 2021

     ՀՀ ԿԳՄՍՆ  «Երևանի Ն. Աճեմյանի անվան թիվ 2 պետական քոլեջ» ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ ֆիզիկա  հանրակրթական առարկան դասավանդող դասախոսի թափուր աշխատատեղի համար.


     

Մանկավարժի համապատասխանության նկատմամբ պետական կրթական չափորոշչով սահմանված պահանջները.

  • մանկավարժական համապատասխան որակավորում (բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանով) կամ ունի բարձրագույն  կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական  (կամ ուսուցչական) գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ:

 

Մասնագիտական առարկաների մոդուլներ դասավանդող դասախոսներ՝

 «Ապահովագրական գործ» մասնագիտության մոդուլներ («բանկային գործ» (54 ժամ), «արժեթղթերով գործառնություններ» (54 ժամ), «արտարժույթային գործառնություններ» (54 ժամ), «բանկային հաշվարկներ և դրամական գործառնություններ» (36 ժամ)):

 

Մանկավարժի համապատասխանության նկատմամբ պետական կրթական չափորոշչով սահմանված պահանջները.

Դասընթացի բնույթին համապատասխանող միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթության որակավորում կամ տվյալ մասնագիտական զբաղվածության բնագավառում աշխատանքային գործունեության փորձ՝ եթե տվյալ դասընթացի ուղղությամբ միջին կամ բարձրագույն կրթություն ՀՀ-ում չի իրականացվում: Հատուկ մասնագիտական դասընթացները վարող դասախոսների համար մասնագիտական աշխատանքի փորձի առկայությունը ցանկալի է:

 

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝

1, դիմում (լրացվում է տեղում),

2, կրթության մասին հավաստող փաստաթուղթ (դիպլոմ) (բնօրինակը և պատճեն),

3, անձնագիր (բնօրինակը և պատճեն),

4, աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք (առկայության դեպքում),

5, ինքնակենսագրություն(Ձև 4),

6, մեկ լուսանկար՝ 3*4 չափի,

7. այլ պետությունների քաղաքացիները ՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ, բացառությամբ՝ ՀՀ համապատասխան միջազգային պայմանագրերի ուժով աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից ազատված օտարերկրացիների,

8. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ (բնօրինակը և պատճեն),

9, հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական աստիճան, կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):

 

Փաստաթղթերն ընդունվում են՝20.10.2021թ.  մինչև 03.11.2021թ. ներառյալ, երկուշաբթիից ուրբաթ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի տոն օրերից:

Մրցույթը տեղի կունենա 05.11.2021թ.-ին, ժամը 11:00-ին,Երևանի Ն. Աճեմյանի անվան թիվ 2 պետական քոլեջում, հասցեն՝  ք. Երևան, Նոր Նորքի 2-րդ զանգված, Մոլդովական 37Ա:

Քոլեջի մասին առավել մանրամասն՝   n2college.am:

Տեղեկությունների համար զանգահարել +374 10 67 23 01, +374 10 67 24 43  հեռախոսահամարներով:

 


ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջ» ՊՈԱԿ-ին անհրաժեշտ է  հաշվապահ:

 

Գործառույթներ՝

 

♦  e-invoicing ծրագրով աշխատելու կարողություն

♦  Հաշվապահական փաստաթղթերի վարում

♦  ՀԾ-ով ամենօրյա աշխատանք

♦  Անմիջական ղեկավարի կողմից այլ աշխատանքների կատարում:

 

Պահաջվող որակավորումներ՝

 

♦  Հաշվապահական կրթություն

♦  ՀԾ իմացություն/այլ ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն/

♦  Աշխատանքային փորձը պարտադիր է

♦  ՀՀ հարկային օրենսդրության իմացություն

♦  MS Office փաթեթի /Word, Excel/ իմացություն

♦  Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ

♦  Մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն,

♦  Ժամանակը ճիշտ կառավարելու հմտություն

♦  Թիմում աշխատելու ունակություն

 

Հավելյալ նշումներ

 

Աշխատանքային օրեր, ժամեր՝  երկուշաբթիից ուրբաթ, 10:00-16:00:

Քոլեջի մասին առավել մանրամասն՝   n2college.am:

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց աշխատանքային  collegn2@mail.ruէլ. հասցեին կամ զանգահարել +374 10 672 301, +374 10 672 443 հեռախոսահամարներին, աշխատանքային օրերին,  ժամը 10:00-ից 17:00: 

 

Վերջին Հայտարարությունները

Դեկտեմբեր 02 2024Մրցույթ

ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «Երևանի Ն.Աճեմյանի անվան տարածշրջանային թիվ 2 ...

Ավելին

  ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ   «Երևանի Ն.Աճեմյանի անվան տ...

Ավելին