Շնորհավոր տոնդ, հայո՛ց բանակ

Հունվար 28 2022

ՏՈՆԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ ՀԱՅ ԶԻՆՎՈՐ ...

 

Ես քո զավակն եմ, Հայաստան,

Դրա համար եմ... հայ այսքան:

Հավերժ զինվորն եմ հայոց տան,

Ես քո զավակն եմ, Հայաստան:

Իմ զարմանալի բարությամբ,

Թշնամու հանդեպ չարությամբ,

Իմ այս մարդասե՛ր հայությամբ՝

Ես քո զավակն եմ, Հայաստան:

Լինելով այդքան ազգային,

Սիրում եմ արդա՛ր ազգերին,

Բայց քո ծառա՜ն եմ և գերին,

Ես քո զավակն եմ, Հայաստան:

Իմ քնարական երգերով,

Իմ հին-հայկական վերքերով,

Իմ կատակներով, գրքերով՝

Ես քո զավակն եմ, Հայաստան:

Ինչ էլ անում եմ, իմ անգին,

Մի խոսք է ասում իմ հոգին.

«Իսկ դա օգո՞ւտ է իմ երկրին...»:

Ես քո զավակն եմ, Հայաստան:

Միայն քե՛զ համար մեռնեմ թող:

Ու երբ որ հանգչեմ, իջնեմ հող,

Թող շիրիմիս գրվի... լոկ մի տող.

«Ես քո զավակն եմ, Հայաստան»:

Վերջին Հայտարարությունները

ÎðÂàôÂÚàôÜ º&ig...

Ավելին

ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐԵԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ: ՕՐՀՆԵԱԼ Է ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ:...

Ավելին
Մարտ 22 2022

Քոլեջը շնորհավորում է բոլոր կանանց և աղջիկներին և ցանկանում, որ գարնան ծաղի...

Ավելին