Մանկավարժների թափուր աշխատատեղեր

Հունիս 23 2022

       


    ՀՀ ԿԳՄՍՆ  «Երևանի Ն. Աճեմյանի անվան թիվ 2 պետական քոլեջ» ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ հետևյալ  մանկավարժների թափուր աշխատատեղերի համար.

 

•  Հանրակրթական առարկաներ (հայոց լեզու և գրականություն, ֆիզկուլտուրա) դասավանդող դասախոսներ:

 

Մանկավարժի համապատասխանության նկատմամբ պետական կրթական չափորոշչով սահմանված պահանջները.

•  մանկավարժական համապատասխան որակավորում (բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանով) կամ ունի բարձրագույն  կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական  (կամ ուսուցչական) գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ:

 

Մասնագիտական առարկաների մոդուլներ դասավանդող դասախոսներ՝

1. «Վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում և սպասարկում» մասնագիտության մոդուլներ («տեխնիկական գծագրություն» (24 ժամ), «Վերականգնվող էներգիայի տեսակները, դրանց բնութագրերը» (36 ժամ), «Արևային էներգետիկ կայանների մոնտաժման, նորոգման և տեխնիկական սպասարկման աշխատանքներում անվտանգության պահանջները» (24 ժամ), «էլեկտրատեխնիկական գործիքների և սարքերի կիրառման հմտություններ» (54 ժամ)):

2. «Հաշվապահական հաշվառում» մասնագիտության մոդուլներ («Հաշվապահական հաշվառման տեսություն» (172 ժամ), «փաստաթղթավորում և հաշվապահական հաշվառման վարում» (172 ժամ), «դեբիտոր և կրեդիտորներ» (144 ժամ), «դրամական միջոցների հաշվառում» (72 ժամ)):

3. «Ապահովագրական գործ» մասնագիտության մոդուլներ («բանկային գործ» (54 ժամ), «բանկային հաշվարկներ և դրամական գործառնություններ» (54 ժամ), «արժեթղթային գործառնություններ» (54 ժամ), «արտարժույթային գործառնություններ» (54 ժամ), «վիճակագրություն» (36 ժամ), «ֆինանսային մաթեմատիկա» (86 ժամ),  «մաթեմատիկական հաշվարկներ»  (36 ժամ)):

4. «Հանրային սննդի տեխնոլոգիա» մասնագիտության մոդուլներ («մթերային ապրանքների ապրանքագիտություն» (72 ժամ), «սննդամթերքի փաթեթավորում, տարավորում և պահեստավորում» (54 ժամ), «ստանդարտացում, սերտիֆիկացում, մետրոլոգիա» (54 ժամ), «ապարների և թանձրուկների պատրաստման տեխնոլոգիա» (72 ժամ), «սպասարկման և արտադրության կազմակերպում» (72 ժամ), «հանրային սննդի օբյեկտների, խոհանոցային գույքի շահագործում, աշխատանքային ռեժիմի վերահսկում և տեղաբաշխում» (90 ժամ),  «թռչնամսից կերակրատեսակների, արտադրատեսակների պատրաստման տեխնոլոգիա»  (90 ժամ), «միջազգային խոհանոցի կերակրատեսակների պատրաստման տեխնոլոգիա» (72 ժամ), «ազգային ճաշատեսակների սեղանի սպասքադրում» (72 ժամ)):

5. «Իրավունքի հիմունքներ» մոդուլ (360 ժամ):

 

Մանկավարժի համապատասխանության նկատմամբ պետական կրթական չափորոշչով սահմանված պահանջները.

•  դասընթացի բնույթին համապատասխանող միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթության որակավորում կամ տվյալ մասնագիտական զբաղվածության բնագավառում աշխատանքային գործունեության փորձ՝ եթե տվյալ դասընթացի ուղղությամբ միջին կամ բարձրագույն կրթություն ՀՀ-ում չի իրականացվում: Հատուկ մասնագիտական դասընթացները վարող դասախոսների համար մասնագիտական աշխատանքի փորձի առկայությունը ցանկալի է:

 

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝

1. դիմում(լրացվում է տեղում),

2. կրթության մասին հավաստող փաստաթուղթ (դիպլոմ) (բնօրինակը և պատճեն),

3. անձնագիր (բնօրինակը և պատճեն),

4. աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք (առկայության դեպքում),

5. ինքնակենսագրություն(Ձև 4),

6. մեկ լուսանկար՝ 3*4 չափի,

7. այլ պետությունների քաղաքացիները ՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ, բացառությամբ՝ ՀՀ համապատասխան միջազգային պայմանագրերի ուժով աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից ազատված օտարերկրացիների,

8. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ (բնօրինակը և պատճեն),

9. հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական աստիճան, կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):

 

Փաստաթղթերն ընդունվում են 22.06.2022թ.  մինչև 06.07.2022թ. ներառյալ, երկուշաբթիից ուրբաթ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի տոն օրերից:

Մրցույթը տեղի կունենա 11.07.2022թ.-ին, ժամը 10:00-ինհանրակրթական առարկաներ,ժամը 11:00-ին«Հաշվապահական հաշվառում» մասնագիտության մոդուլներ,  ժամը 12:00-ին«Վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում և սպասարկում» մասնագիտության մոդուլներ, ժամը 12:00-ին«Ապահովագրական գործ» մասնագիտության մոդուլներ, ժամը 13:00-ին «Հանրային սննդի տեխնոլոգիա» մասնագիտության մոդուլներ, ժամը 14:00-ին «Իրավունքի հիմունքներ» մոդուլ  դասավանդող դասախոսների համարԵրևանի Ն. Աճեմյանի անվան թիվ 2 պետական քոլեջում, հասցեն՝  ք. Երևան, Նոր Նորքի 2-րդ զանգված, Մոլդովական 37Ա:

 

Հավելյալ նշումներ

Քոլեջի մասին առավել մանրամասն՝   www.n2college.am:

Տեղեկությունների համար զանգահարել +374 10 67 23 01, +374 10 67 24 43  հեռախոսահամարներով:

Վերջին Հայտարարությունները

            ՀՀ ԿԳՄՍՆ ...

Ավելին

Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջը,  Երևանի Ն. Աճե...

Ավելին

 ՀՀ ԿԳՄՍՆ  «Երևանի Ն. Աճեմյանի անվան թիվ 2 պետական քոլեջ» ...

Ավելին