ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի Ն. Աճեմյանի անվան թիվ 2 պետական քոլեջ» ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ հետևյալ մանկավարժների թափուր աշխատատեղերի համար.
• Հանրակրթական առարկաներ (հայոց լեզու և գրականություն, հանրահաշիվ/ երկրաչափություն, ֆիզկուլտուրա) դասավանդող դասախոսներ:
Մանկավարժի համապատասխանության նկատմամբ պետական կրթական չափորոշչով սահմանված պահանջները.
• մանկավարժական համապատասխան որակավորում (բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանով) կամ ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ:
Մասնագիտական առարկաների մոդուլներ դասավանդող դասախոսներ՝
1. «Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ» մասնագիտության մոդուլներ («մասնագիտական էթիկայի հիմունքներ» (36 ժամ), «նկարչական հմտություններ» (72 ժամ), «տեխնոլոգիական սարքավորումներ և նյութագիտություն» (72 ժամ), «դեմքի մաշկի խնամքի ընթացակարգերի իրականացում» (72 ժամ), «դեմքի մերսման իրականացում» (54 ժամ), «հոնքերի շտկման և թարթիչների սերտաճման իրականացում» (72 ժամ), «մարդու ամատոմիա և ֆիզոլոգիա» (108 ժամ), «մաշկային և վարակիչ հիվանդություններ» (54 ժամ), «սանիտարիայի և հիգիենայի պահպանում» (54 ժամ)):
2. «Վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում և սպասարկում» մասնագիտության մոդուլներ («տեխնիկական գծագրություն» (24 ժամ), «Վերականգնվող էներգիայի տեսակները, դրանց բնութագրերը» (36 ժամ), «Արևային էներգետիկ կայանների մոնտաժման, նորոգման և տեխնիկական սպասարկման աշխատանքներում անվտանգության պահանջները» (24 ժամ), «էլեկտրատեխնիկական գործիքների և սարքերի կիրառման հմտություններ» (54 ժամ)):
Մանկավարժի համապատասխանության նկատմամբ պետական կրթական չափորոշչով սահմանված պահանջները.
• դասընթացի բնույթին համապատասխանող միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթության որակավորում կամ տվյալ մասնագիտական զբաղվածության բնագավառում աշխատանքային գործունեության փորձ՝ եթե տվյալ դասընթացի ուղղությամբ միջին կամ բարձրագույն կրթություն ՀՀ-ում չի իրականացվում: Հատուկ մասնագիտական դասընթացները վարող դասախոսների համար մասնագիտական աշխատանքի փորձի առկայությունը ցանկալի է:
Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝
1. դիմում (լրացվում է տեղում),
2, կրթության մասին հավաստող փաստաթուղթ (դիպլոմ) (բնօրինակը և պատճեն),
3, անձնագիր (բնօրինակը և պատճեն),
4, աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք (առկայության դեպքում),
5, ինքնակենսագրություն(Ձև 4),
6, մեկ լուսանկար՝ 3*4 չափի,
7. այլ պետությունների քաղաքացիները ՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ, բացառությամբ՝ ՀՀ համապատասխան միջազգային պայմանագրերի ուժով աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից ազատված օտարերկրացիների,
8. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ (բնօրինակը և պատճեն),
9, հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական աստիճան, կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Փաստաթղթերն ընդունվում են 19.05.2022թ. մինչև 01.06.2022թ. ներառյալ, երկուշաբթիից ուրբաթ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի տոն օրերից:
Մրցույթը տեղի կունենա 06.06.2022թ.-ին, ժամը 10:00-ին հանրակրթական առարկաներ, ժամը 13:00-ին «Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ» մասնագիտության մոդուլներ և ժամը 15:00-ին «Վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում և սպասարկում» մասնագիտության մոդուլներ դասավանդող դասախոսների համար Երևանի Ն. Աճեմյանի անվան թիվ 2 պետական քոլեջում, հասցեն՝ ք. Երևան, Նոր Նորքի 2-րդ զանգված, Մոլդովական 37Ա:
Հավելյալ նշումներ
Քոլեջի մասին առավել մանրամասն՝ www.n2college.am:
Տեղեկությունների համար զանգահարել +374 10 67 23 01, +374 10 67 24 43 հեռախոսահամարներով:
Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջը, Երևանի Ն. Աճե...
ԱվելինՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի Ն. Աճեմյանի անվան թիվ 2 պետական քոլեջ» ...
Ավելին