ՈԱԱԿ հաշվետվություն


Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջը հավատարմագրվեց 4 տարով

 

 

 

Փետրվարի 15-ին տեղի ունեցած նիստում ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջին շնորհվեց ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով:
Հավատարմագրման հանձնաժողովի անդամները մինչ որոշում կայացնելն ուսումնասիրել են փորձագիտական զեկույցը քոլեջի ինստիտուցիոնալ կարողությունների մասին և ՄՈՒՀ-ի բարելավման ծրագիրը, քննարկել փորձագետների մատնանշած ուժեղ և թույլ կողմերը, հնարավոր ռիսկերը:

 

 

Շնորհակալ ենք ՈԱԱԿ-ի անդամներին քոլեջի աշխատանքները բարձր գնահատելու համար։

https://www.anqa.am/.../%D5%A5%D6%80%D6%87%D5%A1%D5.../... 

 

 

 

 

 

 


«Տնտեսական աճը կարողությունների զարգացման միջոցով» թեմայով համաժողով 

 

ՈԱԱԿ հիմնադրման 15-ամյակի միջոցառումների շրջանակում դեկտեմբերի 6-ին տեղի ունեցավ «Տնտեսական աճը կարողությունների զարգացման միջոցով» թեմայով համաժողով, որի նպատակն էր քննարկման առարկա դարձնել, թե ինչպես կարող է կրթական համակարգը նպաստել տնտեսական աճին, ինչպես նաև աջակցել գործատուների և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների միջև երկխոսությանը և համագործակցության հնարավորությունների ստեղծմանը:

 

Համաժողովի մասնակիցներին ողջույնի խոսք հղեցին ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը, ԿԳՄՍ փոխնախարար Արաքսյա Սվաջյանը, ՀԱՀ ընդհանուր կրթության ֆակուլտետի դեկան Շարիստան Մելքոնյանը։

 

    

 

Համաժողովին մասնակցում էին նաև մեր քոլեջի կարիերայի ուղղորդման պատասխանատուներ Լ. Ամիրաղյանն ու Ա. Արևշատյանը։

Համաժողովի մանրամասները՝ կայքում ????

https://bit.ly/3Tb92fL

Կարիերայի կենտրոն

 

 


 

ՈԱԱԿ փորձագիտական խումբի հանդիպում քոլեջի տնօրենի, փոխտնօրենների, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, շրջանավարտների և գործատուների հետ:

 

Հունիսի 26-29-ը ՈԱԱԿ փորձագիտական խումբը (խմբի ղեկավար Լիլիթ Բադալյան՝ Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի Լեզվաբանության և հաղորդակցման տեսության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, անդամներ՝ Կոտայքի տարածաշրջանային քոլեջի դասախոս, ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Քրիստինե Հակոբյան, Տարածաշրջանային №1 պետական քոլեջի դասախոս Վիոլետտա Դավիդան, ուսանող-փորձագետ՝ Ալբերտ Թադևոսյան՝ Երևանի պետական հումանիտար տեխնիկական քոլեջի Ֆինանսներ բաժնի ուսանող, աշխատանքները համակարգող՝ ՈԱԱԿ տնօրենի օգնական Լիանա Ալավերդյան) այցելեց քոլեջ։ Նրանք հանդիպեցին քոլեջի տնօրենի, փոխտնօրենների, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, շրջանավարտների և գործատուների, ներքին և արտաքին շահակիցների հետ, ինչպես նաև «Հաշվապահական հաշվառում», «Շուկայաբանություն», «Սպասարկման կազմակերպումը հյուրանոցներում և զբոսաշրջային համալիրներում» կրթական ծրագրերի պատախանատուների, դասավանդող անձնակազմի և ուսանողների հետ:

 

 

 

  

 

 


Հարցում

Հարգելի՛ ուսանող, սույն հարցման նպատակն է վերհանել առկա առավելություններն ու թերությունները ուսումնառության գործընթացը կազմակերպելիս: Այս հարցման միջոցով հնարավորություն ունես խոսել քո ակնկալիքների և դիտարկումների մասին: Հարցումն անանուն է, ուստի ակնկալում եմ անկեղծ պատասխաններ: 

 

 

 

Կանխավ շնորհակալ եմ ուշադրության և հատկացված ժամանակի համար:

 

 

https://docs.google.com/forms/d/1IT_NHEI0sTqYAw4H-_i1FJ8XE61xc6cdFs5MCfwhfu0/edit?usp=drive_link