Թափուր աշխատատեղ

January 15 2025

 

ՀՀ ԿԳՄՍՆ  «Երևանի Ն. Աճեմյանի անվան թիվ 2 պետական քոլեջ» ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ հետևյալ  մանկավարժների թափուր աշխատատեղերի համար.

Մանկավարժի համապատասխանության նկատմամբ պետական կրթական չափորոշչով սահմանված պահանջները.

- մանկավարժական համապատասխան որակավորում (բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանով) կամ ունի բարձրագույն  կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական  (կամ ուսուցչական) գործունեության առնվազն                          5 տարվա աշխատանքային ստաժ:

  • Մասնագիտական մոդուլներ դասավանդող դասախոսներ՝

 

  1. «Հաշվապահական հաշվառում» մասնագիտության («Ֆինանսական մաթեմատիկա»                    (108 ժամ), «Տվյալների մշակման վիճակագրական մեթոդներ» (72 ժամ), «Հարկեր և այլ պարտադիր վճարներ» (144 ժամ)):
  2. «Սպասարկման կազմակերպումը հյուրանոցներում և զբոսաշրջային համալիրներում» մասնագիտության («Տուրիզմի ինդուստրիա» (72 ժամ)):
  3. «Ապահովագրական գործ» մասնագիտության («Վիճակագրություն» (54 ժամ)):

Մանկավարժի համապատասխանության նկատմամբ պետական կրթական չափորոշչով սահմանված պահանջները.

- դասընթացի բնույթին համապատասխանող միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթության որակավորում կամ տվյալ մասնագիտական զբաղվածության բնագավառում աշխատանքային գործունեության փորձ՝ եթե տվյալ դասընթացի ուղղությամբ միջին կամ բարձրագույն կրթություն ՀՀ-ում չի իրականացվում: Հատուկ մասնագիտական դասընթացները վարող դասախոսների համար մասնագիտական աշխատանքի փորձի առկայությունը ցանկալի է:

  • Արտադրական ուսուցման վարպետ՝

 

  1. «Վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում և սպասարկում» մասնագիտության 1 վարպետ (1 դրույք)։

Մրցույթին կարող են մասնակցել համապատասխան մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ և մասնագիտական կրթություն ունեցող անձինք։

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝

  1. Դիմում (լրացվում է տեղում),
  2. կրթության մասին հավաստող փաստաթուղթ (դիպլոմ) (բնօրինակը և պատճենը),
  3. անձնագիր (բնօրինակը և պատճենը),
  4. աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք (առկայության դեպքում),
  5. ինքնակենսագրություն(Ձև 4),
  6. մեկ լուսանկար՝ 3*4 չափի,
  7. այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ, բացառությամբ՝ ՀՀ համապատասխան միջազգային պայմանագրերի ուժով աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից ազատված օտարերկրացիների,
  8. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ (բնօրինակը և պատճենը),
  9. հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական աստիճան, կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):

Փաստաթղթերն ընդունվում են 15.01.2025թ. մինչև 29.01.2025թ. ներառյալ, երկուշաբթիից ուրբաթ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի տոն օրերից:

Մրցույթը տեղի կունենա 03.02.2025թ.-ին, ժամը 10:00-ին «Հաշվապահական հաշվառում», «Հարկեր և այլ պարտադիր վճարներ»,  ժամը 11:00-ին «Ապահովագրական գործ», ժամը 11:30-ին «Սպասարկման կազմակերպումը հյուրանոցներում և զբոսաշրջային համալիրներում», ժամը 12։00-ին «Վերականգնող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում և սպասարկում», ժամը 12:30-ին հանրակրթական առարկաներ, մասնագիտությունների մոդուլներ  դասավանդող դասախոսների և վարպետի համար Երևանի Ն. Աճեմյանի անվան թիվ 2 պետական քոլեջում, հասցեն՝  ք. Երևան, Նոր Նորքի 2-րդ զանգված, Մոլդովական 37Ա:

Քոլեջի մասին առավել մանրամասն՝   n2college.am:

Տեղեկությունների համար զանգահարել +374 10 67 27 90  հեռախոսահամարով:

 

 

Last announcements

ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «Երևանի Ն.Աճեմյանի անվան տարածշրջանային թիվ 2 ...

More

  ՀՀ ԿԳՄՍՆ  «Երևանի Ն. Աճեմյանի անվան թիվ 2 պետական քոլեջ&raq...

More

ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ   «Երևանի Ն.Աճեմյանի անվան տարածշրջանա...

More