ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի Ն. Աճեմյանի անվան թիվ 2 պետական քոլեջ» ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ հետևյալ մանկավարժների թափուր աշխատատեղերի համար.
• Հանրակրթական առարկա (ֆիզիկա) դասավանդող դասախոս (110 ժամ):
Մանկավարժի համապատասխանության նկատմամբ պետական կրթական չափորոշչով սահմանված պահանջները.
• մանկավարժական համապատասխան որակավորում (բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանով) կամ ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ:
• Մասնագիտական առարկաների մոդուլներ դասավանդող դասախոսներ՝
Մանկավարժի համապատասխանության նկատմամբ պետական կրթական չափորոշչով սահմանված պահանջները.
• դասընթացի բնույթին համապատասխանող միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթության որակավորում կամ տվյալ մասնագիտական զբաղվածության բնագավառում աշխատանքային գործունեության փորձ՝ եթե տվյալ դասընթացի ուղղությամբ միջին կամ բարձրագույն կրթություն ՀՀ-ում չի իրականացվում: Հատուկ մասնագիտական դասընթացները վարող դասախոսների համար մասնագիտական աշխատանքի փորձի առկայությունը ցանկալի է:
Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝
1. դիմում (լրացվում է տեղում),
2, կրթության մասին հավաստող փաստաթուղթ (դիպլոմ) (բնօրինակը և պատճեն),
3, անձնագիր (բնօրինակը և պատճեն),
4, աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք (առկայության դեպքում),
5, ինքնակենսագրություն(Ձև 4),
6, մեկ լուսանկար՝ 3*4 չափի,
7. այլ պետությունների քաղաքացիները ՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ, բացառությամբ՝ ՀՀ համապատասխան միջազգային պայմանագրերի ուժով աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից ազատված օտարերկրացիների,
8. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ (բնօրինակը և պատճեն),
9. հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական աստիճան, կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Փաստաթղթերն ընդունվում են 25,07.2022թ. մինչև 05.08.2022թ. ներառյալ, երկուշաբթիից ուրբաթ ժամը 10:00-ից 15:00-ը:
Մրցույթը տեղի կունենա 10.08.2022թ.-ին, ժամը 10:00-ինհանրակրթական առարկա (ֆիզիկա), ժամը 11:00-ին «Կառավարում» մասնագիտության մոդուլներ,ժամը 12:00-ին «Մարքեթինգ» մասնագիտության մոդուլներ, ժամը 13:00-ին «Իրավագիտություն» մասնագիտության մոդուլներ, ժամը 14:00-ին «Հանրային սննդի տեխնոլոգիա» մասնագիտության մոդուլներ, ժամը 15:00-ին «Իրավունքի հիմունքներ» մասնագիտության մոդուլներ դասավանդող դասախոսների համար Երևանի Ն. Աճեմյանի անվան թիվ 2 պետական քոլեջում, հասցեն՝ ք. Երևան, Նոր Նորքի 2-րդ զանգված, Մոլդովական 37Ա:
Հավելյալ նշումներ
Քոլեջի մասին առավել մանրամասն՝ www.n2college.am:
Տեղեկությունների համար զանգահարել +374 10 67 23 01, +374 10 67 24 43 հեռախոսահամարներով:
ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի Ն. Աճեմյանի անվան թիվ 2 պետական քոլեջ» ՊՈԱԿ-ը...
More