Հուլիսի 15-ից մեկնարկել է Երևանի Ն․ Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջի դիմում հայտերի ընդունման գործընթացը

July 15 2021

Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են 2021թ. հուլիսի 15-ից մինչև օգոստոսի 15-ը ժամը 18:00-ն։

Ընդունելության մրցույթն հրապարակվում է արդյունքների ամփոփումից անմիջապես հետո:

Քոլեջում սովորել ցանկացողների դիմում-հայտերի ընդունելությունը կատարվելու է dimord.emis.am համակարգի միջոցով:

•  Դիմորդները` այս տարի դիմում-հայտերը պետք է լրացնեն առցանց dimord.emis.am համակարգի միջոցով, որն իր մեջ ներառում է անձնական տվյալները (անուն ազգանուն հայրանուն, ծննդյան օր ամիս տարեթիվ, Էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար), ինչպես նաև Հանրային ծառայության համարանիշը կամ օրենքով սահմանված կարգով դրանից հրաժարվելու մասին տեղեկանքի համարը և կից ներբեռնում է նաև`

•  3×4 չափի էլեկտրոնային լուսանկար,,

•  կրթության մասին փաստաթղթի (դիպլոմի դեպքում նաև ներդիրի) լուսապատճնեը,

•  անձը հաստատող փաստաթղթի լուսապատճենը (անձնագիր, կամ ծննդյան վկայական՝ մինչև 16 տարեկան դիմորդի համար, կամ զինվորական գրքույկ, կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանության բաժինների կողմից տրվող անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, կացության վկայական, փախստականի վկայական),

•  կցագրման վկայականի լուսապատճենը (զորակոչային տարիք ունեցող դիմորդից ընդունվում են զինհաշվառման փաստաթղթերում տարկետման իրավունք տվող համապատասխան նշումի կամ չզորակոչվելու պատճառը հաստատող այլ նշումների առկայության դեպքում, իսկ նախկինում առողջության պատճառով տարկետում ունեցողներից՝ Հանրապետական զորակոչային հանձնաժողովի նշումների առկայության դեպքում),

•  1000 դրամ` գործերի համար դիմում հայտ ներկայացրած ուսումնական հաստատության  900018005356  հաշվեհամարին փոխանցած գումարի անդորրագրի պատճենը,

•  դիմորդը կարող է դիմել մեկ ուսումնական հաստատություն մեկ մասնագիտության հայտագրմամբ՝ անվճար և վճարովի ուսուցման հիմունքով:

•   օտարերկրացիներն՝ իրենց ընտրությամբ,Հաստատություն կարող են ընդունվել միայն վճարովի համակարգ կամ ՀՀ կառավարության կողմից ահմանված կարգով:

•  ՀՀ երկքաղաքացիները և ազգությամբ հայ օտարերկրացիները կարող են դիմել ընդհանուր հիմունքներով կամ օտարերկրացիների համար ՀՀ կառավարության սահմանված կարգով՝  իրենց  ընտրությամբ:

•  ընդունելությունն իրականացվում է առանց ընդունելության քննությունների՝ մրցույթային հիմունքով՝ ավարտական փաստաթղթի գնահատականների միջին թվաբանականի և մրցույթային առարկաների գնահատականների ընդհանուր առավելագույն գումարի հիման վրա:

•  ընդունելության մրցույթից դուրս, պահուստային տեղերի հաշվին ընդունվում են՝ «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 7-րդ, «ՀՀ հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 14-րդ, «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 1999թ. օգոստոսի 27-ի «ՀՀ միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններում դիմորդների ընդունելության արտոնությունները  սահմանելու մասին» N 545  որոշման պահանջներին, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված համապատասխան արտոնություններ ունեցող դիմորդները:

 

Last announcements

December 02 2024Մրցույթ

ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «Երևանի Ն.Աճեմյանի անվան տարածշրջանային թիվ 2 ...

More

ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ   «Երևանի Ն.Աճեմյանի անվան տարածշրջանա...

More