2022 թվականի հունիսի 24-ին «Օզոնային շերտի պահպանություն» ծրագիրը Սառեցման, օդորակման և ջեռուցման հայկական ասոցիացիայի (ՍՕՋԻ) հետ համատեղ կազմակերպեց Սառնամատակարարման համաշխարհային օրվան նվիրված «Պաղեցումը թարմ սննդամթերքի պահպանության երաշխիք» խորագրով միջոցառումը:
Անդրադարձ կատարվեց սառնամատակարարման ոլորտում միջին մասնագիտական և բարձրագույն ակադեմիական կրթության նշանակությանը, վերջինիս ազդեցությանը պետության տնտեսության զարգացման վրա, ինչպես նաև վեր հանվեցին ոլորտային արդյունավետ բարձրագույն կրթության ապահովման ճանապարհին հանդիպող հիմնական խոչընդոտները:
Որպես «Օզոնային շերտի պահպանություն» ծրագրի և Սառեցման, օդորակման և ջեռուցման հայկական ասոցիացիայի սերտ համագործակցության արգասիք ասոցիացիայի անդամները և «Գրինկո» ՍՊԸ-ի գլխավոր ինժեները ներկայացրին տարվա ընթացքում իրականացված գործնական այցերը, որոնց մասնակից են դարձել տարածաշրջանային պետական 3 քոլեջների «Սառնարանային տնտեսություն» մասնագիտության ուսանողները:
Խորհրդանշական այս օրը հանդիսավոր կերպով համագործակցության հուշագրեր ստորագրվեցին ՍՕՋԻ հայկական ասոցիացիայի և Երևանի տարածաշրջանային N2 պետական քոլեջի միջև:
Առավել մանրամասն՝ https://bit.ly/3OFDJV6
«Սպասարկման կազմակերպումը հյուրանոցներում և զբոսաշրջայ...
More«Մենեջմենթ (Կառավարում)» մասնագիտության 2-րդ կու...
More