Սեմինար-քննարկում «Ուսումնական հաստատությունների ու գործատուների համագործակցության խնդիրներ» թեմայով

Մայիս 21 2024

Ս/թ 17-ին քոլեջում տեղի ունեցավ սեմինար-քննարկում «Ուսումնական հաստատությունների ու գործատուների համագործակցության խնդիրներ» թեմայով։

Քննարկման մասնակիցներն էին «Վերականգնող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում ու սպասարկում» մասնագիտությունն ուսուցանող միջին ու նախնական (արհեստագործական) մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենները և այլընտրանքային էներգիայի ոլորտի գործատուներ։

Միջոցառման ընթացքում քննարկվեցին վերոնշյալ մասնագիտության ուսումնական ծրագրերը, կրթություն - աշխատաշուկա համագործակցության խթանման ուղղությունները, ոլորտի գործատուների ընդգրկումն ուսումնական գործընթացին և այլ հարցեր։

Միջոցառումը փոխադարձ արդյունավետ էր։

Շնորհակալ ենք մասնակիցներին։

Վերջին Նորությունները

          «Սպասարկման կազմակերպումը հյուրանոց...

Ավելին

      «Մենեջմենթ (Կառավարում)» մասնագիտության 2-րդ կո...

Ավելին

     Հունիսի 12-ին քոլեջի «Վերականգնվող էներգիայի էներգետիկ...

Ավելին